Thursday, 23 07 2026
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ներկայացուցիչների հետ

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին, ինչպես նաև «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության պաշտոնական պատվիրակության անդամների հետ հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քննարկել է երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Բարձր գնահատելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների, մասնավորապես մայրաքաղաք Մոսկվայի հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է համագործակցության խորացումը քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում:

«Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է Մոսկվայի հետ փոխգործակցության ընդլայնմամբ: Գործակցության լայն հեռանկարներ կան հատկապես փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացման ասպարեզում, ինչի ուղղությամբ, կարծում եմ, պետք է ակտիվացնենք մեր համատեղ աշխատանքները: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերս և այսօր Երևանում եք ու մեզ հետ միասին նաև տոնում եք մեր քաղաքի տոնը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցության հրավերի համար, ապա Տարոն Մարգարյանին է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

«Շարունակելով երկարամյա մեր համագործակցության լավագույն ավանդույթները, համոզված եմ, որ առաջիկայում Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունն առավել արդյունավետ կդառնա երկու կողմերի համար էլ»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որի շրջանակում ակնկալվում է համագործակցության զարգացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոյեմբերին կայանալիք «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մոսկվա այցի վերաբերյալ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում