Monday, 27 07 2026
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը: «Ինչպես ամենուր, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը, և այդ համակարգի առջև բարձր որակավորմամբ ու աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստման խնդիր ենք դնում: Իհարկե, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և մենք ձգտում ենք դրանք լուծել՝ համագործակցելով նաև մեր բարեկամների և գործընկերների հետ»,- ՌԴ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախարար Օլգա Վասիլևան նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը պատմական խորը արմատներ ունի, այդ իսկ պատճառով, առկա ամուր հիմքի վրա այն երկուստեք շարունակաբար զարգացնելն ու ընդլայնելն ավելի դյուրին է:

ՌԴ նախարարը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած քննարկման արդյունքները, ընդգծելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ընդլայնման նպատակով հումանիտար մասնագիտությունների գծով կրթությունից բացի աշխատանք տանել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներատեխնիկական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում նախարար Վասիլևան հիացմունքով է խոսել Հայաստանի հանրակրթական դպրոցներում տարրական դասարաններից սկսած շախմատը՝ որպես պարտադիր ուսումնական առարկա դասավանդելու մասին, որը զգալիորեն նպաստում է այդ երեխաների շրջանում մաթեմատիկայի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչի վկայությունն են, ըստ նախարարի, մաթեմատիկայի գծով համաշխարհային առարկայական օլիմպիադաներում վերջին տարիներին Հայաստանի աշակերտների արձանագրած հաջողությունները: ՌԴ կրթության և գիտության նախարարը նշել է, որ անելու է ամեն հնարավորը՝ այդ պրակտիկան Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում ևս կիրառելու համար:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և ՌԴ նախարարը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման ծրագրերի, փորձի փոխանակման, բարձրորակ կադրերի պատրաստման հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում