Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Սփյուռքահայ խաբված գործարարի գործով «տպավորություն է, որ դատական ակտն արդեն կայացված է»

Սփյուռքահայ գործարար, «Արին Կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի գործով դատական նիստերը երկարատև դադարից հետո սկսել են կայանալ, սակայն հիմա էլ դատավոր Արմեն Բեկթաշյանը բացարձակ չի տիրապետում իրավիճակին, պատշաճ չի քննում գործը:

Խուդյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատավորի համար բացարձակ կապ չունի, թե ով է խոսում, ինչ է ասում, հայցվոր կողմին առհասարակ թույլ չի տրվում առարկել հարցերի դեմ, դատավորի ուշադրությունը հրավիրել Քրեադատավարական օրենսգրքի ոտնահարման փաստերի վրա:

«Դատավարությունը շատ վատ է ընթանում արդարության իմաստով: Դատավորը ընդհանրապես գործին չի հետևում, դատական նիստի ժամանակ զբաղված է իր այլ գործերով, և իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում նիստի ժամանակ: Տպավորություն է, թե ով ինչ խոսի, ինչ փաստեր ներկայացնի, մեկ է՝ ինքը վերջում նույն դատական ակտն է կայացնելու: Երբ ուշադրությունը հրավիրում եմ նիստին, նա սկսում է վիրավորանքներով խոսել: Իրեն թվում է, որ եթե ինքը դատավոր է, ապա վերին արտի ցորենն է: Նա մոռանում է, որ ինքը ընդամենը պայմանագրային հիմունքով աշխատող է և ունի հստակ գործառույթներ ու պարտավորություններ, որը կոնկրետ այս գործի շրջանակներում անտեսվում է»,- ասաց Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ ինքը համոզված է, որ դատավարության ավարտին դատավորը արտագրելու է մեղադրական եզրակացությունը, հաստատելու է դա, որը ինչ-որ տեղ բխում է նաև տուժողների շահերից, բայց խնդիրն այն է, որ իրավունքի հարցեր կան, որը դատարանը պետք է լուծի: «Խնդիրն այն է, որ այս գործելաոճը արդեն պրակտիկա է դառնում մեր դատարաններում: Դատավորների 70-80 տոկոսն այդպես է աշխատում»,- նշեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այս գործով դատավորի՝ Արմեն Բեկթաշյանի հարցով տուժող կողմը՝ Էդմոն Խուդյանն ու իր ներկայացուցիչները դիմել են արդարադատության խորհուրդ՝ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Կողմը կարծում է, որ դատավորը միտումնավոր տապալում է նիստերը, 7 ամսվա մեջ ընդամենը 8 նիստ է կայացել, որոնց հիմնական մասի ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկվել: Մինչդեռ այդ դատական նիստերի համար վկաները, ինչպես նաև կողմերը ամեն անգամ արտասահմանից ժամանում են, որպեսզի ներկա գտնվեն նիստին, իսկ Բեկթաշյանը ինչ-ինչ պատճառաբանությամբ դրանք հետաձգում է: ԱԺ ներկայացված դիմումից մոտ 2 ամիս է անցել, սակայն ԱԽ-ն դեռևս վարույթ չի ընդունել, քննության չի առել, նիստ չի գումարել այդ հարցով: «Դատավորի հեչ պետքն էլ չի: Նույն ոճով շարունակում է առաջ գնալ»,- նշեց Խուդյանի պաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում