Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Լիտվացի պաշտոնյաները Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև որևէ փաստաթղթի ստորագրում հնարավոր չեն համարում

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Լիտվայի կառավարության ներկայացուցիչները միահամուռ պնդում են, որ հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի որևէ տարբերակի նախաստորագրում չի նախատեսվում, այսինքն նման ակնկալիքներ ունենալ պետք չէ։ 

Լիտվայի նախագահի, կառավարության և արտգործնախարարության տարբեր պաշտոնյաներ, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները, նշում են, որ դա հնարավոր չէ մի քանի պատճառներով։ Նախ և առաջ, ինչպես նրանք են ասում, գագաթնաժողովին մնացել է հաշված շաբաթներ, և քանի հարյուր էջանոց այդ մեծ փաստաթուղթը արմատապես ձևափոխել հնարավոր չէ զուտ ֆիզիկապես։ Բացի այդ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները Հայաստանի հետ տեղի ունեցած այդ երկար բանակցային գործընթացի ընթացքում Ասոցացման համաձայնագիրը դիտարկել են որպես մեր ընդհանրություն, և այդ փաստաթղթի որոշ մասեր առանձնացնելու և դրանք ստորագրելու կամ նախաստորագրելու համար իրենց անհրաժեշտ է նոր բանակցային մանդատ ստանալ կամ Եվրահանձնաժողովից կամ ԵՄ անդամ պետություններից։ Լիտվացի պաշտոնյաներն ասում են, որ գործընթացը պետք է սկսել զրոյից և դրա համար անհրաժեշտ են ամիսներ, եթե ոչ տարիներ։

Նրանք նաև նշում են, որ Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաները բավական հիասթափված են Հայաստանի՝ վերջին պահին կայացրած անակնկալ որոշմամբ և առանձնապես մեծ ցանկություն չունեն շատ արագ աշխատել, հասցնել, փաստաթուղթը գագաթաժողովից առաջ արմատապես փոփոխել։

Լիտվացի պաշտոնյաների մոտ գերակշռող զգացումը Հայաստանի նկատմամբ ըմբռնումն է և նույնիսկ կարեկցանքը։ Նրանք հասկանում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ. նշում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս կատարած այցը Բաքու, Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի հանգամանքը, և այդ ամենը համարում են Հայաստանի վրա ռուսական ճնշման մի մաս։ Այդ պատճառով էլ, նրանք ասում են, որ Հայաստանի այդ քայլին պետք է ըմբռնումով մոտենան։

Այս ֆոնի վրա բավական կոշտ էին մեկ այլ լիտվացի պաշտոնյայի՝ խորհրդարանի փոխխոսնակ Պետրաս Աուշտրեվիչուսի գնահատականները։ Վերջինս քննադատեց Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու քայլը, նշեց, որ այն ոչ միայն մեծ անակնկալ էր եվրոպացիների և մասնավորապես իր համար, այլ դա նաև խախտեց եվրոպական երկու սկզբունքները՝ թափանցիկությունը և կանխատեսելիությունը։

«Սա քաղաքականություն իրականացնելու եվրոպական ձև չէ, այսպես քաղաքականություն են իրականացնում Եվրոպայից արևելք ընկած տարածաշրջաններում»,- ասել է Աուշտրեվիչուսը։

Նա կարծում է, որ դառնալով Մաքսային միության անդամ՝ Հայաստանը կտրուկ կնվազեցնի եվրաինտեգրման իր հնարավորությունները և այսուհետ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը ունենալու է ավելի ցածր կարգավիճակ, քան Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում