Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Եվս մեկ պատճառ, թե ինչու Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի առաջնորդ

Հաճախ ենք լսում կարծիքներ, որ Հայաստանի քաղաքական համակարգը կենսունակ չէ և, ըստ էության, կառուցված է երեք նախագահների առանցքի շուրջ: Այս գնահատականը միանգամայն ճիշտ է, եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են խաղից դուրս վիճակում, որովհետև համակարգի տրամաբանությունը, մեծ հաշվով, պահպանվում է, քանի իշխանությանը տիրապետում է Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի, և այս պարագայում միակ գործոն չէ այն հանգամանքը, որ գործող նախագահը ավտորիտար մտածողություն ունի: Հայաստանի քաղաքական համակարգը կաշկանդված է ԼՂ խնդրով, ավելի շուտ՝ այն հանգամանքով, որ հակամարտությունը կարգավորված չէ:

Հայաստանի Երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահներն ուղղակի առնչություն ունեն Ղարաբաղյան շարժման, պատերազմի հետ: Սա մեր քաղաքական իրականության հիմնական առանձնահատկությունն է, որը օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ավելի կարևոր է համարվել, քան ընտրությունների և իշխանության որակը, մրցակցությունը, սերնդափոխությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ունեն բազմաթիվ տարբերություններ և համեմատելի չեն քաղաքական, բարոյական կամ մարդկային կերպարներով, սակայն երեքն էլ արդյունավետ ղեկավարներ չեն եղել՝ ժառանգություն թողնելով չլուծված ու խորացող պրոբլեմներ, ամուլ համակարգ:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Ղարաբաղի հարցով Տեր-Պետրոսյանը եկել է իշխանության, նույն հարցով նրան «հաղթել» է Ռոբերտ Քոչարյանը, ում համար Կարեն և Ստեփան Դեմիրճյանները՝ չնայած մեծ հեղինակությանն ու այն հանգամանքին, որ իրականում հաղթել էին ընտրություններում, լուրջ այլընտրանք չէին, որովհետև պետության համար ամենասկզբունքային՝ ԼՂ խնդրում, չունեին տեսակետներ:

Դա է հիմնական պատճառը, որ չնայած 2003թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած հուզումներին՝ Քոչարյանի իշխանությունը չսասանվեց. Ղարաբաղի հարցը լեգիտիմացրել էր այդ իշխանությունը: Նույնը վերաբերում է 2013թ.-ի նախագահական ընտրություններին, որովհետև «Բարևի հեղափոխության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անկախ ելույթների ու հայտարարությունների պաթոսից, մեծ հաշվով «բացակա» է ԼՂ խնդրում:

2008-ի նախագահական ընտրությունները դրամատիկ ու նաև ողբերգական ավարտ ունեցան, որովհետև դրան մասնակցում էին Ղարաբաղյան հարցով երկու «ծանրքաշայիններ»՝ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, և միայն ԼՂ հարցը բավարար չէր, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանար լեգիտիմացնել կեղծված ընտրությունների արդյունքում ծնված իր իշխանությունը:

Հասարակությունը միշտ ընդվզել է անարդար ընտրությունների դեմ, սակայն պատրաստ չի եղել մինչև վերջ կռիվ տալ ընդդիմության թեկնածուների համար, որովհետև վստահ չի եղել, որ նրանք բավարար պատկերացումներ ունեն ԼՂ խնդրի, անվտանգության հարցերում: Մեծ հաշվով հենց դա է եղել Քոչարյանի կամ Սարգսյանի տասնամյա կառավարման պատճսռներից մեկը:

Նույն տրամաբանությամբ՝ այսօր համակարգում կամ դրանից դուրս չկա որևէ գործիչ, ով ունենա Սերժ Սարգսյանի ղարաբաղյան «կենսագրությունը» կամ կարողանա ԼՂ կարգավորման և անվտանգության հարցերում այնպիսի այլընտրանքային մոտեցումներ առաջարկել, որոնք նրա իշխանությունը կլեգիտիմացնեն միջազգային հանրության և մեր հասարակության աչքում:

Հենց այս կոնտեքստում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման արհեստական է, որովհետև ԼՂ և անվտանգության հարցերում Կարեն Կարապետյանի պատկերացումները գտնվում են քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողի մակարդակին:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում