Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում կպատասխանի ՄՄ մտնելու վերաբերյալ հարցերին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ ելույթ է ունենալու նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 

Մաքսային միություն մտնելու՝ սեպտեմբերի 3-ի անակնկալ հայտարարությունից հետո սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրոպա: Թե ինչ շեշտադրումներ կունենա Հայաստանի ղեկավարի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, պարզ կլինի հոկտեմբերի 2-ին, սակայն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամների համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն հարցին, թե ինչու Հայաստանը չորս տարի Եվրամիության Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտելուց հետո, անակնկալ կերպով որոշեց մտնել Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային միություն: Այս հարցը, բնականաբար, կհետաքրքրի ոչ միայն Հայաստանի օրենսդիրներին, այլև եվրոպացի պատգամավորներին, ովքեր Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան հարցեր տալու հնարավորություն են ունենալու:

Ի դեպ, Սերժ Սարգսյանին հարց տալու համար արդեն իսկ հերթագրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Թե կոնկրետ ինչ հարցադրում է հնչեցնելու, Փոստանջյանը չցանկացավ բացել փակագծերը, սակայն ընդգծեց, թե Սերժ Սարգսյանը չի կարող շրջանցել Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված հարցերը։

«Ես կարող եմ ասել, որ իր ելույթը պետք է լինի մեղանչական հաշվետվություն այդ կառույցի առջև։ Նա պարտավոր է անդրադառնալ [Մաքսային միություն մտնելու որոշմանը], որովհետև այնտեղ այլ պատվիրակներ իրեն հարցեր կհղեն։ Հարցերը պետք է լինեն հենց այդ համատեքստում, հենց այնպես չէին նրան հովանավորում և շնորհավորում, և հենց այնպես չէր, որ գերտերությունների այդ շահերը այդ պահին համընկել էին կեղծարարների և այդ կեղծիքով նշանակված անձի հետ»,- ասել է Փոստանջյանը։

Այն, որ խորհրդարանական վեհաժողովում եվրոպացի պատգամավորները Սերժ Սարգսյանին հարցեր կուղղեն Մաքսային միություն մտնելու նրա որոշման շուրջ, վստահ է նաև հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, անձամբ Հայաստանի ղեկավարին հարց չի ուղի, քանի որ կարծում է, թե կոռեկտ չէ ներքին խնդիրները բարձրաձայնել միջազգային հարթակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում