Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայաստանի որևէ իշխանակարգ իրավունք չունի սակարկել ՀՀ ինքնիշխանությունը. «Ժառանգություն»

«Ժառանգության» շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ:

«Քսան և երկու տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վերահռչակվեց անկախ պետություն:

Հայաստանի` հազարամյակներ բոլորած պատմական երթում սա ոսկեզoծ տարեթիվ է և արժանահիշատակ իրադարձություն: Սա Ուրարտուից սկզբնավորված մեր թագավորությունների և 20-րդ դարում կերտված հանրապետությունների ժառանգորդ Հայաստանի արդի Հանրապետության ծնունդն է: Անկախության վերականգնումը հայության ներկա սերնդի կյանքում ամենամեծ ձեռքբերումն է, որը ենթակա չէ որևէ նսեմացման կամ զիջման:

Նվիրական տոնի 22-րդ տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորելով մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, մաղթում ենք միասնականություն ու նորանոր նվաճումներ` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական, ի փառս Հայաստանի Հանրապետության:

 Միաժամանակ ականատեսը լինելով այն պարսավելի գործունեության, որով ժամիշխանությունը վտանգում է մեր Անկախությունը` փորձելով երկիրը տանել դեպի նոր կայսերական ուղեծիր, մենք զգոնության կոչ ենք անում ամենեցուն` մեկընդմիշտ գիտակցելու, որ եվրոպական քաղաքակրթության օրրան ծառայած Հայաստանի ապագան մեր շահերը ճանաչող ու արժևորող ժողովրդավարական հանրույթում է:

 Հայաստանի որևէ իշխանակարգ, առավել ևս իշխանությունը բռնազավթած անձը, ով նախ կազմակերպված հանցագործությամբ գողացել է ընտրություններն ու բռնաճնշումներ գործադրել ընդդեմ սեփական քաղաքացիների, ով հայ-թուրքական ապազգային արձանագրություններ է ստորագրել, ով համաձայնություն է տվել նվաստացուցիչ Մադրիդյան սկզբունքներին, իսկ հիմա Մաքսային միությանն անդամակցելու նախաձեռնություն է ցուցաբերում, իրավունք չունի ռուբիկոն հատելու և սակարկման առարկա դարձնելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ինչ նկատառումներով և ում կողմից էլ «շնորհավորված» լինի: Չընտրված այս իշխանությունը իրավունք չունի Հայաստանն առաջնորդելու դեպի 1921-ի անօրինական ու հակապետական թուրք-բոլշևիկյան համաձայնության նորովի կրկնություն, որը, ինչպես հայտնի է, հանգեցրեց հայ ազգի հպատակեցման և հայրենի բնօրրանի մասնատման:

 ատապարտելով Սահմանադրությամբ ամրագրված պետական ինքնիշխանության հրամայականը խախտող մարդկանց` ցանկացած կայսրության ենթարկվելուն միտված քայլերը, համոզված հայտարարում ենք, որ պետության գլխավոր օրենքն ու տարրական իրավունքն ապահովելու անկարող իշխանությունը պետք է հեռանա` չվտանգելու համար մեր անկախությունը և ապագան:

 Եվ եթե ինքնահռչակ իշխանությունների քայլերի բացատրությունը քաղաքական շահն է, ապա դրա արդյունքի գնահատման չափանիշը ԼՂՀ անկախության ու ամբողջականության ճանաչումն է և նրա ժողովրդի անվտանգությունը: 

 ույն իշխանություններն անցողիկ են, Հայրենիքը և Ազատությունը՝ հավերժ, ինչպես դարերի մեր երթը: Թող այդ երթը շարունակվի մեր ու գալիք սերունդների ջանքերով` Հայաստանի ծածանվող դրոշի, թևածող օրհներգի և կերտվող հաղթանակների ներքո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում