Շվեյցարիայի բնակիչները որոշել են չհրաժարվել համընդհանուր զինվորական զորակոչից: Այս մասին են վկայում հանրաքվեի նախնական արդյունքները:
РТС հեռուստաալիքի տվյալներով՝ զորակոչից չհրաժարվելուն կողմ է քվեարկել Շվեյցարիայի բնակչության 73 տոկոսը: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Շվեյցարիան առանց բանակի» կազմակերպությունն առաջարկում էր հրաժարվել աշխարհում հազվադեպ ոստիկանական սկզբունքից, երբ բանակի հրամանատարների ծառայությունը նրանց հիմնական մասնագիտությունը չէ, և ընդունել կամավոր կամ մասնագիտական հիմունքները:
Գործող սկզբունքը ԵՄ-ի անդամ-երկրներից գործում է միայն Ավստրիայում, Հունաստանում, Դանիայում, Կիպրոսում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում:
Միաժամանակ նրանք նշում են, որ 7,7 միլիոն բնակչություն ունեցող և չեզոք սկզբունքների դավանող խաղաղ պետության համար 150 հազար մարդուց բաղկացած բանակը շատ ծախսատար է:








































