Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ևս մեկ անգամ բացատրություններ է տվել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Եվրասիական միության մասին հայտարարությունների առչնությամբ,- հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փանջիկիձեի խոսքով՝ «Վրաստանը չի քննարկում ոչ մի բան, որը կարող է խանգարել նրա եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրմանը»:
«Եվրասիական միությունը, եթե այն խանգարի մեր երկրի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրմանը, ու հստակ է, որ դա այդպես էլ լինելու է, դրա շուրջ քննարկումներ չկա ու չի լինելու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր մամլո ասուլսին, որ Վրաստանի կառավարությունը հետևում է Եվրասիական միությանը ու եթե դա լինի Վրաստանի հետաքրքրությունների շրջանակում, «ապա ինչու ոչ»:









































