Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ծառուկյանի անվերապահ ազդեցությունն իր թիմի նկատմամբ այլևս իրական չէ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Այդ դիմումների առկայության մասին առաջին աղմուկը կապվեց Նապոլեոն Ազիզյանի անվան հետ, երբ համացանցում տարածվեց նրա դիմումը` ուղղված ԿԸՀ-ին, առ այն, որ ինքնաբացարկ է հայտնում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակից: Սրանից մեկ շաբաթ անց էլ ԿԸՀ-ն հրապարակեց այն թեկնածուների անունները, որոնք ինքնաբացարկի դիմումներ են գրել ու պարզվեց, որ դաշինքից 23 թեկնածու նման դիմում է գրել:

Ժամեր անց թեկնածուների մի խումբ հայտարարեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, և որ իրենք նման դիմումներ չեն գրել: ԿԸՀ-ի հայտարարության հենց հաջորդ օրը 23 անձից 12-ը շտապեցին ԿԸՀ և դիմում ներկայացրին այն մասին, որ հրաժարվում են նախորդ դիմումից, և պահանջում են իրենց մանդատը:

12 անձից ԿԸՀ-ն իրավական հիմնավորմամբ մանդատ հատկացրեց ընդամենը 8-ին: Նրանք էին Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Վահան Կարապետյանը:

Նույն պահին, երբ ԿԸՀ-ն որոշում էր կայացնում, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Աբրահամ Մանուկյանի հետ այցելեց Նապոլեոն Ազիզյանին, որպեսզի համոզի վերանայել որոշումը, սակայն տեղում հասկացան, որ գլխավոր իրադարձությունը ԿԸՀ-ում է կատարվում, քանի որ Նապոլեոն Ազիզյանն, օրինակ, իր լիազոր ներկայացուցչին արդեն գործուղել էր ԿԸՀ:

Հանձնաժողովի որոշումից հետո Արարատ Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարելու է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, որպեսզի «չնույնականացվի երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցներին»:

Հաջորդը Նապոլեոն Ազիզյանն էր, որն իր պատրաստակամությունը հայտնեց մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի առաջ, եթե նա որոշի, որ պետք է Ազիզյանը հրաժարվի մանդատից: Նրան միացան Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը: Մանդատ ստացածների թվում են Արթուր Մանուկյանը, որը Աբրահամ Մանուկյանի տղան է, Հարություն Ղարագյոզյանը, որը նույն Աբրահամ Մանուկյանի թիմից է:

Հաշվի չառնել, որ կողմնակի միջամտություն է եղել այս իրադարձությանը միս ու արյուն տալու հարցում, տեղին չի լինի, քանի որ անկախ նրանից ինչ հանգուցալուծում կլինի, կատարվածը սասանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի բացարձակ ազդեցությունը դաշինքի բոլոր անդամների նկատմամբ:

Ըստ էության, կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը, իսկ պոստ ֆակտում կատարվող իրադարձությունները նախկին վիճակը վերականգնելուն են միտված, ինչը շատ դժվար կլինի: Փաստ է, որ ինքնաբացարկի թոհուբուհում հայտնվածները էական վնաս հասցրին ԲՀԿ նախագահին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում