Tuesday, 14 07 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները

Հայաստանի իշխանության անթերի ու վտանգավոր հաղթանակը

Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել, Արցախում հայտարարել է Սերժ Սարգսյանը զինծառայողների հետ հանդիպմանը: Պարզ ճշմարտություն է իհարկե, որը սակայն առաջացնում է նույնքան պարզ մի հարց: Իսկ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը պահե՞լ է հաղթանակը, կամ պահո՞ւմ է այն: Կամ՝ ո՞րն է հաղթանակը պահելու Սերժ Սարգսյանի չափանիշը: Օրինակ՝ հնարավոր է առաջնորդվել ավելի պարզ ճանապարհով և դատել բոլորի համար մոտ մի օրինակով՝ Խորհրդային Միությունը հաղթել է ֆաշիստական Գերմանիային: Սերժ Սարգսյանի կարծիքով՝ այդ հաղթանակը պահվե՞լ է, թե՞ ոչ: Թեև, դժվար է ասել, թե երկրորդ ինչ կարծիք կարող է լինել, եթե դիտարկենք Գերմանիան ներկայումս, և հաղթող կողմը, որը նույնիսկ հասկանալի էլ չէ, թե ով է: ԽՍՀՄ-ը չկա, Ռուսաստանը միայնակ չի հաղթել, թեև հաղթող, այսպես ասած, հետխորհրդային երկրներն իրենց ներկայիս վիճակի հանրագումարով անգամ որևէ համեմատության եզր չունեն «պարտված» Գերմանիայի հետ: Հաղթանակից մնացել է միայն պաթոսը, որ ամեն տարի Ռուսաստանի իշխանությունը հեղում է սեփական հասարակության գլխին, ակնկալիքով, որ թույլ չի տա աչք բացել ու տեսնել, թե իրականում որն է հաղթանակ, իսկ որը՝ պարտություն:

Հաղթանակն իհարկե ոչ միայն կերտելով, այլ պահելով է հաղթանակ, բայց շատ կարևոր է, թե ինչն է համարվում հաղթանակ պահել: Որովհետև, մեկի համար հաղթանակ պահելը կենացն ու պաթոսն է, մյուսի համար՝ հաղթանակը դա տնտեսական, հասարակական, մշակութային, քաղաքացիական հաղթանակների հիմքն է, նախադրյալը, շարժիչ ուժը: Դա էլ իհարկե կախված է այն բանից, թե հաղթանակը տնօրինող «էլիտան» որքանով է սկսում հաղթանակը նույնականացնել արդեն իր իշխանության հետ, ինչի հետևանքով հաղթանակ պահելն այդ «էլիտայի» համար նշանակում է իշխանությունը պահել: Օրինակ՝ հայկական «էլիտան» հենց այդպես է վարվում արդեն երկու տասնամյակ, ամեն գնով պահելով ու վերարտադրելով իր իշխանությունը՝ Հայաստանում տնտեսական, քաղաքացիական, մշակութային հաղթանակների հաշվին: Հակառակ դեպքում, օրինակ, իշխանությունն ավելի մեծ ջանք ու կազմակերպվածություն կդրսևորեր հասարակությանը Հայաստանում պահելու համար:

Եթե Հայաստանի իշխանությունը երկու տասնամյակի ընթացքում նույնքան հետևողական լիներ քաղաքացիներին Հայաստանում պահելու, նրանց համար Հայաստանում աշխատանքային և կենսապայմաններ ապահովելու հարցում, որքան ընտրական գործընթացը կազմակերպելիս վարչական, քրեական, ֆինանսական ռեսուրսների տնօրինման հարցում, ապա Հայաստանում խոսք կլիներ ոչ թե հաղթանակը պահելու, այլ բազմապատկելու մասին: Մինչդեռ, ներկայումս ինչ հաղթանակ պահելու մասին կարող է խոսել իշխանությունը, երբ Հայաստանում աղքատ է ամեն երրորդ քաղաքացի։ Եւ երբ պաշտպանության նախարարը կարող է շատ հանգիստ կերպով ասել, թե քանի որ ամեն երրորդն աղքատ է, այդ պատճառով էլ առաջնագծում բնականաբար մեծ է աղքատների հայտնվելու հավանականությունը: Ու դա ասվում է առանց աչք թարթելու: Առանց աչք թարթելու է ընդունվում իրականությունը, որ առաջնագծում պետություն պահող զինվորի կամ սպայի ընտանիքը թիկունքում ունի օրվա հացի խնդիր, բանկային պարտքերի խնդիր: Բայց այդ մարդիկ այդ ամենով հանդերձ պահում են հաղթանակը առաջնագծում, որպեսզի թիկունքում մի խումբ մարդիկ տոնեն իշխանության իրենց հաղթանակները, այն էլ Ապրիլյան պատերազմի տարելիցին բաց թողնվող հրավառությամբ:

Մյուս կողմից թվում է պարադոքս՝ Հայաստանում ունենք հաղթանակի հաշվին իշխանություն պահող, հաղթանակը անձնական հարստության և անվտանգության վերածած իշխանություն, բայց հաղթանակը դե ֆակտո չենք կորցրել, առնվազն ֆիզիկական, աշխարհագրական մասով: Ավելին, նաև հոգեբանական մասով չենք կորցրել, ինչպես ցույց տվեց ապրիլյան համախմբումը հաշված ժամերի ընթացքում: Դա սակայն առաջին հայացքից է պարադոքս, իսկ իրականում Հայաստանը հաղթանակը չի կորցրել աշխարհաքաղաքական հանգամանքների և միջազգային զարգացումների բերումով, որոնք մի կողմից լինելով իսկապես վտանգավոր և մարտահրավերներով լի, մյուս կողմից իրենց մրցակցային բնույթով բերել են նրան, որ Հայաստանը իր կամքից անկախ կարողացել է պահել իր հաղթանակը, ստատուս-քվոն: Իհարկե դա բացարձակապես չի նսեմացնում այդ ստատուս-քվոն հսկող հայ զինվորի և սպայի անձնազոհ առաքելությունը: Ընդ որում առաքելություն, որը իր բնույթով միջազգային է, քանի որ Արցախում ստատուս-քվոյի խախտումը հղի է լինելու միջազգային իրադրության համար լրջագույն խախտումներով՝ թե անվտանգության ու կայունության, թե հարաբերությունների տրամաբանության:

Սակայն նաև հենց դա է պատճառը, որ չնայած սուր և բավական ագրեսիվ բնույթ ստացած աշխարհաքաղաքական մրցակցության և դիմակայության, արցախյան խնդրում առկա է գերակա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժային կենտրոնների որոշակի կոնսենսուս առ այն, որ Կովկասը չպետք է դառնա պատերազմի նոր թատերաբեմ, քանի որ դա արդեն կնշանակի իրապես երրորդ համաշխարհային պատերազմ՝ առանց որևէ պատկերավորության և չափազանցության, առանց որևէ պայմանականության: Դա է պատճառը, որ Մոսկվան, Բրյուսելը, Թեհրանը, Վաշինգտոնը, Փարիզը, մեծ հաշով երկու տասնամյակ առնվազն լռելյայն փոխհամաձայնության մեջ են այդ հարցում՝ լայնածավալ ռազմական սադրանք և բախում թույլ չտալու: Դրանից զատ, կա նաև փոխադարձ հակակշռում շահերի իմաստով, ինչը նաև թույլ չի տալիս մեկ գերտերության կամ հավաքական գերտերությունների ճնշում հակամարտ կողմերի կամ նրանցից մեկի վրա՝ ստատուս-քվոյի փոփոխության ուղղությամբ: Հակառակ պարագայում, չխաբենք ինքներս մեզ, Հայաստանի վարած երկու տասնամյակի պետական ներքին ու արտաքին քաղաքականության պայմաններում, նույնիսկ իր մարտունակությամբ և հերոսականությամբ, հայկական զինուժն այնուհանդերձ անկարող կլիներ կռվել ամբողջ աշխարհի դեմ:

Այլ կերպ ասած, որակական առումով Հայաստանի իշխանությունը հաղթանակը մսխել է վաղուց, իսկ ֆիզիկական, աշխարհագրական իմաստով այն պահվում է լոկ զինվորի և սպայի խիզախության և անձնազոհության գնով՝ աշխարհաքաղաքական, թող պարադոքսալ չթվա ասել, բայց նպաստավոր կոնյուկտուրայի պայմաններում: Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանության ներքին ու արտաքին քաղաքականությունն այդ իրավիճակին այնքան անհամարժեք է իր որակի և բովանդակության տեսանկյունից, որ անգամ խորքային առումով նպաստավոր կոնյուկտուրայի պայմաններում հաղթանակը պահելու ամբողջ ծանրությունն ընկած է հենց զինվորի և սպայի ուսերին՝ պետական պաշտոնյաների ուսերի փոխարեն: Նրանց բաժին հասածն ընդամենը հաղթանակն է ավտոմեքենաների, թանկարժեք հանգստավայրերի, դղյակների, նորանոր նախագծերի և այլնի նկատմամբ: Այդ վտանգավոր հաղթանակը նրանք պահում են գործնականում անթերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում