Առնվազն 4 մարդ է զոհվել Մեխիկո նահանգում իշխող Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության բաժանմունքի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ զինված տղամարդիկ ներթափանցել են շենք այն պահին, երբ գումար է փոխանցվել ակտիվիստներին, ովքեր զբաղվել են տվյալ կուսակցությունից նահանգապետի պաշտոնի թեկնածուին գովազդով։ Միջադեպի հետևանքով զոհված անձանցից 4-ը ոստիկաններ են։
Հրաձգության հետևանքով ևս 3 ոստիկաններ վիրավորվել են։
Տեղեկություններ կան մեկ ձերբակալվածի մասին, սակայն հանցագործների մեծ մասին հաջողվել է թաքնվել։







































