Monday, 27 07 2026
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios

Եվրոպական կառույցները պետք է մեծ դաս քաղեն, թե ինչի է հանգեցնում խիստ դիվանագիտական կեցվածքը․ Ստեփանակերտ

Միջազգային հանրությունը ու եվրոպական կառույցները պիտի դաս քաղեն Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դեմ Ադրբեջանի իրականացրած քայլերից, որի հետևանքով հնարավոր չի եղել համաձայնության հասնել գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու հարցի շուրջ: Հայկական կողմերն իրենց հերթին պետք է աշխուժացնեն աշխատանքը միջազգային կառույցների դեմ, որպեսզի համատեղ ուժերով պայքար մղվի Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վերջին տեղեկություններն այն մասին, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը շուտով դադարեցնելու է իր գործունեությունը:

– Պարոն Բաբայան, փաստորեն կոնսենսուս չի կայացել գրասենյակի մանդատի ժամկետը երկարաձգելու հարցի շուրջ: Պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս է գնահատում այս իրադարձությունը, Ադրբեջանի նման կեցվածքը:

– Նախ կարելի է ափսոսանք հայտնել, որ նման բան է տեղի ունեցել: Սա ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք: Պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը անկայունություն է սերմանում ոչ միայն տարածաշրջանում, այլև հիմա տեսնում ենք, որ Բաքուն փաստորեն սկսել է լուրջ խոչընդոտներ առաջացնել միջազգային կազմակերպությունների գործունեության համար: Հերիք չէ, որ Ադրբեջանը իր մոտ է փակել ԵԱՀԿ գրասենյակը, փակում է տարբեր լրատվամիջոցներ, Ադրբեջանը արդեն իսկ փորձում է միջազգային կազմակերպությունների աշխատանքին խոչընդոտել նաև այլ երկրներում: Տվյալ դեպքում նկատի ունեմ ԵԱՀԿ գրասենյակի փակումը Հայաստանում: Կարելի է ասել, որ փակվել է ԵԱՀԿ ներկայացուցչությունը ողջ Անդրկովկասում, որովհետև մինչ այդ փակվել էին գրասենյակները Բաքվում և Թբիլիսիում: Ունենք այն, ինչ ունենք: Դժբախտաբար, կոնսենսուսը երբեմն տալիս է նաև իր վատ հետևանքները: Երբ մի ահաբեկչական պետություն հնարավորություն է ունենում ազդել ինչ-որ կազմակերպության աշխատանքի վրա, այդ ազդեցությունը գրեթե միշտ լինում է բացասական, և ԵԱՀԿ գրասենյակի փակումը դրա վառ ապացույցն է:

Կարծում եմ՝ միջազգային հանրությունը և եվրոպական կառույցները պետք է մեծ դաս քաղեն սրանից և տեսնեն, թե ինչի է հանգեցնում խիստ դիվանագիտական կեցվածքը, աչքակապությունը տարբեր խնդիրների վրա, այդ թվում նաև կոռուպցիայի, որը տեղի է ունեցել եվրոպական ու միջազգային տարբեր կառույցներում:

– ԵԱՀԿ գրասենյակը և ընդհանրապես անվտանգության միջազգային կազմակերպությունները, Ձեր գնահատմամբ, ի՞նչ կարևորություն ունեն Հայաստանի և Արցախի անվտանգության համար:

– Իհարկե, մեծ կարևորություն ունեն: Ճիշտ է, չպետք է գերագնահատել, բայց խնդիրը հետևյալն է՝ քանի որ ԵԱՀԿ-ն նաև պաշտոնապես է զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, նման քայլը Ադրբեջանի կողմից պետք է դիտարկել նաև հենց այս համատեքստում:

– Իսկ ի՞նչ հետևություններ պիտի անեն հայկական կողմերը հետագայում Հայաստանի դեմ ուղղված նման քայլերը կանխելու համար:

– Պետք է պարզապես միշտ հիշենք՝ ում հետ գործ ունենք, պետք է չանտեսենք այդ վտանգները, իսկ այն, որ Ադրբեջանը շարունակելու է նման ապակառուցողական քաղաքականությունը, փաստ է: Կտեսնենք: Պարզապես այստեղ պետք է միջազգային կառույցների հետ աշխատանքը աշխուժացվի, որպեսզի նրանք ևս համապատասխան քայլեր ձեռնարկեն, և արդեն համատեղ ուժերով պայքար մղվի Ադրբեջանի այդ դեստրուկցիայի դեմ:

– Կարծում եք, որ լծակներ չկայի՞ն այս իրավիճակը շտկելու, Ադրբեջանի վրա ազդելու համար:

– Այս առումով գրեթե չկային: Այդ լծակները, դժբախտաբար, բացակայում էին:

– Հայտնի է, որ Ադրբեջանը վետո էր դրել Հայաստանի գրասենյակի մանդատի երկարաձգման վրա՝ հայտարարելով, թե ԵԱՀԿ գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները չեն համապատասխանում գրասենյակի մանդատին: Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, և արդյոք դրանք ինչ-որ կերպ կարո՞ղ էին ուղղված լինել Ադրբեջանի անվտանգության դեմ, ինչպես իրենք էին ասում:

Այդ աշխատանքները որևէ ձևով չէին սպառնում Ադրբեջանի անվտանգությանը: Սա պարզապես մի «փիառ» ակցիա էր, թույլ փաստարկ, որը հակառակորդը փորձում է հրամցնել միջազգային հանրությանը: ԵԱՀԿ-ն, միջազգային տարբեր կառույցներն ու կազմակերպությունները պետք է շատ լուրջ հետևություններ անեն, որովհետև արդեն իսկ տեսնում ենք, որ նման պահվածքը լուրջ մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին:

– Որոշ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը այսպիսով դիվանագիտորեն մեկուսացրեց իրեն ԵԱՀԿ-ում: Համաձա՞յն եք դրա հետ:

– Դա ցույց կտա ժամանակը: Ընդհանրապես նման հիմք ստեղծվել է, բայց եթե Ադրբեջանը կրկին դիմեց խավիարային դիվանագիտությանը, փորձեց խավիարաթաթախ անել որոշ կազմակերպությունների, որոշ պետությունների ներկայացուցիչների, այդ ամենը կչեզոքանա: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքանով հզոր կլինի ԵԱՀԿ-ի իմունալ համակարգը, և ինչպես կպայքարեն այսպիսի անօրինականությունների դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում