Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նախարարությունում պրակտիկա անցնող ուսանողների հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 14-ին հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան ամցկացրած ուսանողների հետ:

Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ»: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հաայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը: «Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ», – հավելեց նախարարը:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսեց հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ: ԵՊՀ ուսանող Մարիամ Սիմոնյանը նշեց, որ շատ բան է սովորել նախարարության «Հայեր այսօր» թերթի խմբագրությունում: «Ես նույնիսկ երկու հոդված գրեցի և դրանք տպագրվեցին սփյուռքյան երկու լրատվամիջոցներում: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը և սիրով կցանկանայի երբևէ վերադառնալ, աշխատել այստեղ», – նշեց նա:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Արամ Ալեքսանյանը հավելեց. «Նախարարությունում արհեստավարժ կադրեր են աշխատում, և ես հնարավորություն ունեցա ամբողջական պատկերացում կազմել Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների վերաբերյալ: Շատ կարևոր է իմանալ, թե օտար ափերում ապրող մեր հայրենակիցները ինչպես են կազմակերպում իրենց համայնքային առօրյան, հայապահպանությանն ուղղված ինչ միջոցառումներ են այնտեղ իրականացնում»:

Բոլոր պրակտիկանտներն ընդգծեցին, որ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, ինչի արդյունքում իրենք արագ ինտեգրվել են աշխատակազմին և յուրացրել անհրաժեշտ գիտելիքները: ԵՊՀ ուսանող Վարդան Պողոսյանը նշեց. «Ես շատ սիրեցի հատկապես «Արի տուն» ծրագիրը և սիրով կհյուրընկալեմ ծրագրի մասնակիցներից մեկին»:

ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Գրիգոր Բալասանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տարիներ շարունակ իրենց բուհի ուսանողների պրակտիկան նախարարությունում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ասաց. «Մենք միայն ափսոսում ենք, թե ինչու է պրակտիկայի անցկացման ժամկետն ընդամենը 4 շաբաթ: Մեր ուսանողները սիրով կընդգրկվեն և կաջակցեն հատկապես «Արի տուն», ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման գործին»:

Բարձր գնահատելով ուսանողադասախոսական անձնակազմի պատրաստակամությունը՝ նախարարության ծրագրերում ընդգկվելու և հնարավոր աջակցություն ցույց տալու հարցում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սփյուռքի նախարարությունը համարեք ձերը: Եկեք և մասնակցեք մեր միջոցառումներին: Մենք սիրով կընդառաջենք բոլոր այն պրակտիկանտներին, ովքեր կգան և կցանկանան մասնակցել մեր ամառային ծրագրերին»:

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին և ստացան սպառիչ պատասխաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում