Monday, 27 07 2026
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով

Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հավատարմագրման հանձնաժողովի կազմը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են.

Շարիստան Մելքոնյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն,

Նելիի Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբան, գիտաշխատող,

Աշոտ Սաղյան- ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,

Սամվել Ավետիսյան- Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վարդան Ուռուտյան- Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր

Սամվել Շուքուրյան – ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ-ի մշտական անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Յուրի Սարգսյան- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր,

Սահականույշ Սարգսյան – Բոլոնիայի քարտուղարություն

Հայկ Քոթանջյան – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

Սուսաննա Կարախանյան – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Խորհրդի որոշմամբ՝ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուսաննա Կարախանյանը:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է մեր երկրում բուհերի հավատարմագրման աշխատանքներին:

«Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ և պարտավոր ենք հասցնել իր տրամաբանական ավարտին: Դա կլինի այն ժամանակ, երբ հանձնաժողովը կսկսի աշխատել և հավատարմագրել Հայաստանի Հանրապետության բուհերին: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հանձնաժողովի հեղինակությունը լինի բարձր, որովհետև սա պետք է լինի մի անաչառ մարմին, որը կկարողանա մեր բուհերին գնահատել օբյեկտիվորեն: Մենք գիտենք, որ դեռևս կան բավականին լուրջ խնդիրներ, բուհերի մեծ մասը դեռևս պատրաստ չէ հավատարմագրման չափանիշներին, սակայն պետք է այնպես անենք, որպեսզի ցնցումներ չլինեն: Միևնույն ժամանակ, բուհերը պետք է հասկանան, որ սա բավականին խստապահանջ հանձնաժողով է, ուստի բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է իրականացնեն լրջագույն բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խորհուրդը համապատասխան առաջարկությունների ընդունմամբ քննարկել և հաստատել է պետական հավատարմագրման կարգի փոփոխությունների և լրացումների նախագիծը: Հաստատվել է նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում