ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը և այդ մասին տեղեկացրել ԱՄՆ Սենատին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Ավելի վաղ Թրամփի կողմից փաստաթղթի ստորագրման մասին տեղեկացրել է Մոնտենեգրոյի ազգային հեռուստառադիոընկերությունը:








































