Monday, 27 07 2026
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը

Սերժ Սարգսյանի օրակարգի փոփոխությունը

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության գործընթացի վերաբերյալ գնահատականները իհարկե տարբեր են, և հանրության մի զգալի մաս ոչ միայն չի ընդունում արդյունքները՝ համարելով դրանք կեղծված, այլև գործնականում չի ընդունում ընտրական գործընթացն ինքնին՝ համարելով, որ Հայաստանում այն չի կարող լինել իրավիճակի փոփոխության միջոց: Այս բանավեճը Հայաստանում ընթանում է հատվածական, լոկալ շրջանակում, տարբեր խմբերի միջև և որպես այդպիսին, քաղաքական դիսկուրսում այս հարցը տեղ չունի՝ մասնակցել-չմասնակցելու հարցադրումով: Կա՞ այդ հարցն օրակարգ բերելու և լայն հանրային քննարկման դնելու խնդիր: Մի բան հստակ է, որ հարցը հասունացած է վաղուց և խնդիրն այստեղ միայն ընտրության կեղծիքը չէ, այլ այն համակարգային տրանսֆորմացիան, որին ենթարկվում է ընտրական գործընթացը և վերածվում ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական խմբավորումների պայքարի: Այդ իրավիճակն առնվազն հասունացնում է մասնակցել-չմասնակցելու հարցը և քննարկումները դարձնում անհրաժեշտ, քանի որ դրանով է պայմանավորված անգամ մասնակցության որևէ նոր իմաստ և նպատակ գտնելու խնդիրը: Հարցն այն է, որ Հայաստանում ընտրության չմասնակցելու վերաբերյալ դատողությունները ինքնաբերաբար նույնականացվում են արմատական ճանապարհով գնալու տարբերակի հետ:

Այսինքն՝ եթե չես մասնակցում ընտրական գործընթացին (որքան էլ այն վատն է և հավատ ու վստահություն չներշնչող համակարգի կազմակերպածը), ապա քեզ այլ տարբերակ չի մնում, քան գնալ ռադիկալ կամ արդեն այսպես ասած՝ «սասնածռական» ճանապարհով: Իրականում թյուրըմբռնումը սկսվում է հենց այդտեղ և հենց դրա միջոցով էլ ավարտվում է քննարկումը, փակվում է թեման: Եվ դա հիմք է տալիս ենթադրելու, որ այդ «փաստարկը» բերվում է հենց թեման փակելու համար, որպեսզի մասնակցել-չմասնակցելու ավելի արդյունավետ և ռացիոնալ քննարկումները հանրային միտքն ու մեթոդաբանությունը չբերեն ավելի արդյունավետ մեխանիզմների ու եզրակացությունների: Չմասնակցել ֆինանսական մի քանի խմբերի կազմակերպած միջոցառմանը, չի նշանակում վերցնել զենքն ու դուրս գալ որևէ օբյեկտ գրավելու: Գուցե չմասնակցելու մեթոդաբանությունն ու տարբերակը որևէ կերպ առավել հիմնավորված և փաստարկված չէ, քան մասնակցելունը, սակայն համենայնդեպս հակառակն էլ չէ, և մասնակցելու տրամաբանությունն էլ շոշափելիորեն ավելի փաստարկված չէ: Հետևաբար, առնվազն քննարկումը անհրաժեշտ է հանրային տրամադրության և կարծիքի հստակեցման համար:

Ընդ որում, քննարկել այդ հարցը հանրային լայն շրջանակներով, արդեն իսկ նշանակում է դուրս գալ իշխանության թելադրած օրակարգի շրջանակից: Դուրս գալ այդ շրջանակից, արդեն իսկ նշանակում է խնդիր դնել իշխանության առաջ: Մեծ է խնդիրը, թե փոքր, էական չէ: Էականն այն է, որ հասարակությունը պետք է խնդիրներ դնի իշխանության առաջ: Ունենալ սեփական ձևակերպված և ձևավորված օրակարգ, արդեն իսկ խնդիր է իշխանության համար, քանի որ ներկայումս հասարակությունը լայն իմաստով սեփական օրակարգ չունի: Այս տեսանկյունից, գուցե ավելորդ չէր լինի հանրային քաղաքական մի հարթակի ձևավորումը, որտեղ կարող են տեղի ունենալ այդ քննարկումները: Ներկայումս դա ֆեյսբուքն է, որը բացարձակ անարդյունավետ հարթակ է բոլոր առումներով: Այն ոչ թե օրակարգ ձևավորող, այլ օրակարգ լղոզող հարթակ է: Բնականոն քաղաքական-քաղաքագիտական գործընթացում քաղաքական քննարկումների և օրակարգի ձևավորման հարթակը հենց խորհրդարանն է: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանը որևէ կապ չի ունեցել և չի ունենալու հանրային-քաղաքական օրակարգի հետ, այն իշխանության լծակներին տիրապետող ֆինանսական խմբերի օրակարգի հարթակն է: Հանրությունը պետք է ունենա իր հարթակը, քաղաքական կյանքի կազմակերպման իր շրջանակը, համակարգը, այսպես ասած՝ էքսպերիմենտալ միջավայրը:

Իշխանությունը ձևավորում է իր քաղաքական համակարգը: Սերժ Սարգսյանը սահմանել է ուղենիշները ՀՀԿ նոյեմբերյան համագումարում՝ խոշորացում և իշխանություն-ընդդիմություն սահմանագծում հստակեցում: Այստեղ տեսանելի հեռանկարում չկա իշխանությանը հակադրվելու հնարավորություն: Հակադրվել հնարավոր է համակարգով, այլընտրանքային համակարգով, և եթե հանրային հարթության վրա, իշխանական համակարգից դուրս չձևավորվի քաղաքական գործունեության զուգահեռ համակարգ, ապա հասարակությունը չունի իշխանությանը որևէ խաղի կանոն թելադրելու շանս: Հնարավոր չէ դասական քաղաքագիտական տրամաբանությունից դուրս զարգացած համակարգի հետ մրցակցությունում, որտեղ դասական քաղաքագիտությունն ընդամենը ցուցանակ է, հաջողության հասնել դասական քաղաքագիտության գործիքակազմին ապավինելով: Անհրաժեշտ է ստանդարտից դուրս, դասականությունից դուրս գործիքակազմ, և նախ և առաջ անհրաժեշտ է դասական քաղաքագիտության այլընտրանք չներկայացնել դասական կամ ոչ դասական ահաբեկությունը, այդպիսով՝ անմիջապես փակելով պրակտիկ իմաստով որևէ էվոլյուցիոն դիսկուրսի ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում