Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Ազգ-բանակ»-ն այն է, երբ գյուղացու բարձի տակ զենքն է ու կանսերվա, որի մեջ ՊՆ հրամանն է. Վարդանով

Օրերս կառավարության նիստում որոշում է կայացվել առաջիկայում սահմանամերձ գյուղերում դպրոցների և մանակապարտեզների մոտ պատնեշներ և թաքստոցներ կառուցել, որպեսզի բնակչությունը պաշտպանվելու և պատսպարվելու տեղ ունենա: Այդ որոշման համաձայն՝ նաև իրավիճակի սրման դեպքում զենք պետք է բաժանվի սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը:  «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը կարծիք հայտնեց, որ այդ ամենը պետք էր անել դեռ շատ վաղուց: Նա նշեց, որ մոտ 15 տարի առաջ իրենք բարձրացրել են թաքստոցների հարցը, բայց լսող չի եղել: «Որոշումն իհարկե ուշացած է, բայց դա անհրաժեշտություն է. լավ է ուշ, քան երբեք»,- նշեց Վ. Վարդանովը:

Նրա դիտարկմամբ՝ սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանապահներ են, պետք է այնտեղ աշխատատեղեր բացել և առաջին հերթին ապահովել նրանց անվտանգությունը, հատկապես դպրոցների ու մանկապարտեզների մոտ պետք է թաքստոցներ լինեն և պատնեշներ, որոնք կփակեն հակառակորդի տեսադաշտը: Վ. Վարդանովի կարծիքով՝ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը պետք է զենք բաժանել և տանը զենք ունենալը դեռ քիչ է, պետք է վարժանքներ անցկացնեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան աջակցել դիրքապահներին, պաշտպանական համակարգի մաս կազմեն:

««Ազգ-բանակ»-ն այն է, որ գյուղացու մահճակալի տակ զենք է դրված ու կանսերվա, որի մեջ պաշտպանության նախարարի հրամանն է… «Ազգ-բանակ»-ն այն է, երբ որ ամեն մեկը գիտի իր անելիքը» – նշեց Վ. Վարդանովը՝ հավելելով, որ «կշեռքից» պետք չէ գցել նաև ծերերին:

Վ. Վարդանովը նաև կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, եթե զինվորները ծառայեն այն տարածքում, որն իրենք լավ են ճանաչում, ոչ թե լեռնային տարածքի բնակչին տանեն Արարատյան դաշտավայր, իսկ դաշտավայրի բնակչին՝ լեռնաանտառային տարածք, և ադապտացվելու համար ամիսներ պետք լինեն: «Եթե այս ամենը մենք մինչև հիմա չենք հասկանում, նշանակում է, որ մեր զինկոմիսարիատներում և ՊՆ համապատասխան կառույցներում դեռ ծառայում են սովետական սպաներ… Մարդիկ շռայլ են մոտենում մարդկային ռեսուրսին, բայց մարդկային ռեսուրսը շատ թանկ բան է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում