Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ

Տեղի է ունեցել Արման Թաթոյանի հանդիպումը Շահին Միրզոևի հետ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած Թալիշի ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից, «Թալիշի մշակույթի հանրապետական կենտրոնի» կառավարման խորհրդի անդամ Շահին Միրզոևի և նրա ընտանիքի գտնվելու վայր, այնուհետև՝ ընդունել նրան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

Հանդիպման ընթացքում Շահին Միրզոևը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ինչպես ինքը, այնպես էլ իր ընտանիքի անդամները ենթարկվել են անմարդակային հետապնդումների ու դաժան վերաբերմունքի թալիշների ազգային մշակույթին ու ինքնությանը վերաբերող հարցեր բարձրացնելու համար: Շատ թալիշներ նույնիսկ վախենում են նշել իրենց ազգային պատկանելիության մասին: Ըստ Շ.Միրզոևի՝ իր նկատմամբ հետապնդումները եղել են հատկապես խիստ, քանի որ փորձել է պայքար տանել իր լրագրողական գործունեության միջոցով:

Շ.Միրզոևը պնդել է, որ այդ նույն քաղաքականությունն համատարած իրականացվում է Ադրբեջանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ: Հատուկ օրենքով նույնիսկ հաստատված է մարդկանց արգելված անունների ցանկ, որոնց թվում են ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշական անուններ:

Ըստ Շ.Միրզոևի՝ Ադրբեջանում պետական բարձր մակարդակով իրականացվում է ադրբեջանական հասարակությունում հայերի նկատմամբ ատելություն տարածելու ակտիվ ու կազմակերպված քաղաքականություն: Ընդ որում, դա արվում է դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած, որով դաստիարակվում են երեխաները:

Միայն հայ լինելը բավարար է հետապնդման ու վրեժխնդրության թիրախ դառնալու համար: Այնուհետև, Շ. Միրզոևը կոնկրետ  օրինակներով ներկայացրել է, որ հայատյացության քարոզի արդյունքում ադրբեջանցիները միմյանց հայ կոչելու միջոցով զրպարտումներ ու հետապնդումներ են իրականացնում իրար նկատմամբ, բնռնությունների ենթարկում իրար՝ դա համարելով ամենավատ վիրավորանք:

Ըստ նրա՝ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական մակարդակով խրախուսվում էին հայերի նկատմամբ դաժանություններ կատարած՝ ադրբեջանական բանակի զինվորները՝ անկախ նրանից՝ դա տեղի էր ունեցել տարեցների, կանանց, թե երեխաների նկատմամբ: Այդ առումով, ադրբեջանական հասարակությունում իրականացվում է ապատեղեկատվություն պետական վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցերի կողմից:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը Շահին Միրզոևին պարզաբանել է ՀՀ օրենսդրության կարգավորումներ, նրան տվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն, ինչպես նաև հայտնել աջակցության պատրաստակամություն Շ.Միրզոևեի բարձրացրած մի շարք հարցերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում