Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

ԵԿՄ անդամ լինելը ոչ մի արտոնություն չի տալիս երկրապահներին

«Երկրապահ» կամավորականների միության Վանաձորի բաժանմունքի անդամները ոչ մի աջակցություն չեն ստանում այդ կառույցից, որի ընդհանուր ղեկավարն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: ԵԿՄ անդամությունը ոչ մի արտոնություն չի տալիս նրանց, անդամատոմսերով նույնիսկ տրանսպորտից չեն կարող անվճար օգտվել, էլ չենք խոսում անվճար բուժօգնության և սոցիալական այլ խնդիրների լուծման մասին:

«Ամեն Ամանորին ստից մի հատ օղի, 1 կգ մակարոն, մի հատ հյութ, մի հատ գինի, 1 կգ շաքարավազ. ծիծաղս էլ ա գալիս, ասենք՝ մի հատ չուլ, հագած չուլ, եսիմ որտեղից են բերում էդ չուլերը: Ոչ ծնունդներն են հիշում, ոչ մահերն են հիշում, գոնե սգան ազատամարտիկի հարազատի համար: Մեզ մենակ կանչում են ժողովներին, ում որ շքանշան են տալիս, նստում ենք, ծափահարում, գնում»,- ասում է ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի անդամ, ազատամարտիկ Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով` կառույցի անդամները պարտադրված չեն մասնակցելու համախմբված միջոցառումների, ցույցերի, հանրահավաքներին նրանց ներկայությունը կամավոր բնույթ է կրում, բայց, օրինակ, ինչպես նկատեց նա՝ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ զանգել-ասել են, որ իր անունը լրացնում են «իշխող կառավարության» օգտին:

2004-ից ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Գրիգոր Բուլղադարյանն էլ ասաց, որ «Երկրապահը» ոչնչով չի օգնում իրեն: «Անցած տարի մի հատ պարգևատրում տվին` մեդալ, առայսօր ես ուրիշ ոչ մի բան չեմ ստացել, որովհետև ոչ վիրավոր ազատամարտիկ եմ, ոչ կարգ ունեմ, զոհված չեմ, զոհվածի ընտանիք չեմ: Եթե բախտս բերեր՝ զոհվեի, մերս տուն կստանար, իսկ ես տուն չունեմ: Ուրիշ օգնություն` սննդի կամ այլ բանի տեսքով, չեմ ստացել: Կարող ա նոր տարուց նոր տարի 2 հատ օղի են տվել, ինչ-որ մի բան. էդ ա էղել»,- ասում է ազատամարտիկը, ով նաև եղել է ԱՍԱԼԱ-ի ջոկատի անդամ:

Պարզվում է` վանաձորցի ազատամարտիկների նստացույցին ԵԿՄ-ն երկրապահներին հրահանգել է չմասնակցել: «Եղբորս տարել են, ինքը հիմա տանն ա: Իսկ ես ըստեղ եմ, ես հետ չեմ կանգնի իմ իրավունքներից,- ասում է Գրիգոր Բուլղադարյանն ու բացատրում իր հաստատակամության պատճառը:- Ես վիրավորված եմ, թոշակ չեմ ստանում, բնակարան չունեմ, 1 սենյականոցի մեջ 7 հոգով ապրում ենք: Մասնագիտությամբ բուժակ եմ, բայց աշխատանք չկա, շաբաթը 1-2 անգամ գործ ա պատահում. որտեղ պատահի, ինչ պատահի՝ անում եմ: Ես դիմում եմ ղեկավարությանը` ո՞վ կգա, ես իմ 35 հազարը տամ, ինքը ապրի, թեկուզ Սերժին եմ տալիս, ԱԺ նախագահին, ցանկացած պատգամավորի: Ո՞վ կարա ապրի, տամ իրան՝ թող ապրի»,- ասում է ազատամարտիկը: Հարցին` ինչո՞ւ է ղեկավարությունը երկրապահներին արգելում մասնակցել ազատամարտիկների համընդհանուր պայքարին, պատասխանեց. «Որովհետև երկրապահը սատարում ա Հանրապետականին, Սերժ Սարգսյանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում