Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայաստան այցելած Մալթայի ուխտի արքայազնը չափից դուրս պահպանողական էր Հռոմի պապի համար. նա հրաժարական է տվել

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել։ Նրանց միջև տարաձայնություններ են առաջացել անցած տարի շքանշանի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին պաշտոնից զրկելու պատճառով, որը ճանաչում էր ձեռք բերել Ասիայում սեռական ստրկության զոհերի շրջանում հակաբեղմնավորիչ միջոցների տարածումը խրախուսելու համար։

Ինչպես հաղորդում է National Catholic Register-ը՝ վկայակոչելով Մալթայի շքանշանի պաշտոնական ներկայացուցչին, Մեթյու Ֆեսթինգը հրաժարական է տվել Հռոմի պապի հետ հանդիպելուց հետո։ «Պապը խնդրել է նրան լքել պաշտոնը, և նա համաձայնվել է»,- ասել է շքանշանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ հիմա ինքնիշխան խորհուրդը պետք է պաշտոնապես ընդունի նրա հրաժարականը։

Նշենք, որ մեծ վարպետի պաշտոնը Ֆեսթինգը զբաղեցնում է 2008թ.-ից: Մարտական Ուխտի արքայազններն այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում են ցմահ: Մեթյու Ֆեսթինգը 2016թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան։

Ինչպես հաղորդում է kommersant․ru-ն, նման արարքի պատճառը Վատիկանի հետ կոնֆլիկտն է, որը ծագել էր դեռևս անցած տարի՝ Մալթայի ուխտի կանցլեր Ալբրեխտ ֆոն Բեզլագերի պաշտոնանկության պատճառով։ Նրան երկու անգամ խնդրել են հրաժարական տալ այն կապակցությամբ, որ նա թույլ է տվել բարեգործական ակցիա անցկացնել Մյանմարում, որի ընթացքում սեռական ստրկության զոհերին պահպանակներ են բաժանել, ինչն անթույլատրելի է համարվում։ Սակայն կանցլերը հրաժարվել է ինքնակամ լքել պաշտոնը, և արդյունքում նրան հեռացրել են։ Կանցլերը, չհամաձայնվելով որոշման հետ, օգնության խնդրանքով դիմել է Հռոմի պապին, որն առանձնանում է իր առաջադեմ հայացքներով։

Հռոմի պապը հատուկ հանձնաժողով է ստեղծում տեղի ունեցածը հետաքննելու համար, սակայն Մեթյու Ֆեսթինգը նրա որոշումը որակում է որպես միջամտություն Մալթայի ուխտի ներքին գործերին և հրաժարվում է համագործակցել Վատիկանի հետ։ Հռոմի պապն արդյունքում մեծ վարպետ Ֆեսթինգին հրավիրում է իր մոտ և խնդրում լքել պաշտոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում