Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

«Մեր» տգետ-հանցագործների զենքը կամ դավադիր լռությունն է, կամ ուրիշի գործած մեղքի համար «փոխհատուցում» տալը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։ 

 – Պարոն Աբգարյան, վերջին ամիսների ընթացքում  հայաստանյան արտաքին քաղաքականությանն առնչվող քննարկումների կիզակետում Ռուսաստանի իրականացրած մի քանի քայլերն էին: Դրանցից առաջինը գազի գնի բարձրացումը, երկրորդը՝ զենքի գործարքն Ադրբեջանի հետ: Ի՞նչ եք կարծում՝ հայաստանյան քաղաքական ուժերի, մասնավորապես՝ իշխանության արձագանքը համարժե՞ք էր տեղի ունեցածին: Ռուսաստանի պահվածքը որակվում է, որպես ոչ դաշնակցի պահվածք, համաձա՞յն եք:

 – Այդ կարևորագույն հարցերի կապակցությամբ, ընդգծենք, որ ըստ էության, ՀՀ իշխանության պաշտոնական արձագանք գոյություն չունի: Դա ՀՀ իշխանության ջայլամային քաղաքականության ևս մի արտառոց արտահայտություն է: Գազի գինը մշտապես մեր գլխին կախված սուր կմնա՝ քանի դեռ մենք չենք փոխել մեր ապուշի կեցվածքը՝ գազը ներկրել հեռու և ոչ սահմանակից երկրից՝ Ռուսաստանից, փոխանակ ներկրելու անմիջականորեն սահմանակից գազամատակարար երկրից՝ Իրանից: Վերջին դեպքում մենք ազատվում ենք. ա) Հայաստան մտնող գազի գնագոյացման մեջ Վրաստանին տրանզիտային վճարները և ռուսաստանյան գազատարների հազարավոր կիլոմետրերի համար մուծումները ներառելու անհրաժեշտությունից, ինչպես նաև՝ բ) «Գազպրոմ»-ական խարդախությունների և ռուսական քաղաքական քմահաճույքների հետ համակերպվելուց: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել ռուսական գազից, քանի որ մեր երկիրը գտնվում է գազամատակարար բազմաթիվ պետությունների անմիջական միջավայրում: Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, ապա, իմ կարծիքով, հարկավոր էր, որ ՀՀ ԱԳՆ-ը հանդես գար ՌԴ ԱԳՆ-ին նոտա հղելով՝ Հայաստանի հանդեպ անբարյացակամ և անընդունելի գործարք համարելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նորագույն հարձակողական զինատեսակներով զինելու շարունակական գործելակերպը: Նաև պետք էր դիմել ՀԱՊԿ-ին՝ նիստ գումարելու և քննելու համար այդպիսի գործարքների համատեղելիությունը դաշնակցային իրավահարաբերությունների շրջանակում:

 – Իսկ ի՞նչ եք կարծում Ադրբեջան Վլադիմիր Պուտինի կատարած այցի մասին, դա Հայաստանի վրա հոգեբանական ճնշում կարելի՞ է համարել, թե այցն, այնուամենայնիվ, ձախողված պետք է համարել:

 – Կարծում եմ, որ ՌԴ ինքնահմայված պարագլուխ Պուտինը միմիայն իր երկրի շահերն է առաջ տանում և ուղղակի թքած ունի նրանց վրա, որոնք ձրի իր ոտքերն են լիզում: Ոչ էլ որևէ ձախողման երանգ եմ տեսնում: Եթե «մեր» ռուսամոլ հայերը հանուն Ռուսաստանի հակված են ճաշամանի մեջ անպայման ճանճ գտնել, դա այլ հարց է: Չմոռանանք, որ Պուտին-Ալիև հանդիպման արդյունքների մասին համարյա ոչինչ հայտնի չէ: Դրանք, ըստ երևույթին, կպարզվեն միմիայն իրենց հետևանքներից հետո: Մի բան պարզ է, որ դրանք կլինեն «Հարավային հոսքի» և «Ադրիատիկյան» նավթատարների վերաբերյալ կայացրած որոշումների քաղաքական փոխհամաձայնությունների շրջանակում:

 – Ադրբեջանական Գաբալայում հինգշաբթի օրը մեկնարկում է թյուրքալեզու երկրների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար ժամանել են կազմակերպության անդամ Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները: Մի քանի ամսից Թուրքիայում շահագործման կհանձնվի Լոնդոնը Պեկինին կապող Մարմարայի ստորջրյա թունելն ու երկաթգիծը, որին հետագայում կմիանա նաև Բաքու – Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ վերականգնելով Մետաքսի ճանապարհը: Այս կապակցությամբ Հայաստանը ինչով կարող է հակակշռել և ինչ քայլեր կարող է իրականացնել:

 – Դրա մասին հարկավոր էր մտածել դեռևս 1998-ի պետական հեղաշրջումը կատարելիս, երբ աստիճանաբար ձևավորվում էին Հայաստանն աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս մղելու թուրք-ադրբեջանական և ռուսական ուղիները: Իսկ «մեր» տղերքն այդ ընթացքում զբաղված էին «ժամանակ շահելով» և դրա համար ժողովրդից պահանջում էին ընդամենը «գոտիները մի քիչ ձգել»: Թե հանուն ինչի՝ այսօր բոլորը գիտեն: Քաղաքականապես լրիվ անգրագետ ռուսական գործակալների տանդեմն՝ ի դեմս Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և սրանց կնքահայր Զ. Բալայանի, ինչպես նաև վերջիններիս ցանցում հայտնված, ֆիդայական մտահորիզոնով Վ. Սարգսյանի և Կինոյի տանը հավաքված «հայկական մտավորականության սերուցք» հորջորջված մեծապատիվ մուրացկանների (որոնք «անկախություն» ասելով՝ միմիայն քեֆ-ուրախություն և կուշտ ու կուռ փոր էին հասկացել և դրա ճանապարհի դժվարություններին հանդիպելով գոռգոռոցները դրել էին, թե «այսպիսի անկախություն մենք չէինք ուզում»), լրիվ անտեղյակ լինելով աշխարհի իրական անցուդարձից և միմիայն իրենց առջևում Ռուսաստան տեսնելով և անվերապահորեն նրա կամքը կատարելու պատրաստակամություն ցուցադրելով, բնականաբար, ի վերջո երկիրը կանգնեցնելու էին ազգային աղետի առջև: Այսօրվա Հայաստանի քաղաքացիները այդ աղետի նախերգանքի վերջին ակորդների ունկնդիրները կլինեն, եթե իրենց մեջ ուժ չգտնեն տապալելու անգրագետ ու հանցագործ ավազակախմբի իշխանությունը: Չէ, ես չեմ ասում, որ երկիրը բացահայտորեն կկործանվի, այն որոշակի քաղաքական հիմքի վրա դեռ քարշ կտա իր ձևական գոյությունը, բայց և որպես պետություն ապագա ունենալ չի կարող: Փաստն այսօր այն է, որ Հայաստանը 15 տարի ապրելով կեղծ հայրենասիրական կարգախոսների աղմուկի տակ, ոչ մի ազդեցության լծակ չստեղծեց անհրաժեշտության դեպքում հարևան որևէ մի երկրի վրա քաղաքական ճնշում բանեցնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ «մերոնց» անգործունակությունից օգտված հարևան Վրաստանը ձեռք բերեց ազդեցության ահռելի լծակներ: Այս պայմաններում ի՞նչ «հակակշիռների», կամ  ինչպիսի՞ հակընդդեմ «քայլերի» մասին կարող է խոսք լինել:

 Իսկ ընդհանրապես, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն նոր կառուցվող երկաթգիծը, որի մասին խոսակցություններն արդեն շուրջ 10 տարի է՝ ընթանում են և որը, ուրիշներին հետևելով, անվանում եք «Մետաքսի ճանապարհ», իսկ այլոք՝ նաև «Լոնդոն-Պեկին» և «Փարիզ-Բանգկոկ» երկաթուղի: Իսկ իրականում դա ակնհայտորեն լինելու է  միասնական կառույց, որը ես պայմանականորեն կանվանեի «Ասիական երկաթուղային մեծ օղակ»: Դրա տարբեր հատվածների շինարարությունն ընթանում է, և այդ ծրագրի մասնակից որոշ երկրների հատվածներում նույնիսկ ավարտվում է: Օղակը սկսում է ձև ստանալ թուրքական հատվածից, որից սկիզբ են առնում իրար ընդառաջ գնացող երկու ուղեգծերը՝ Հյուսիսայինը և Հարավայինը: Հյուսիսայինը՝ Լոնդոն-Պեկինը, Թուրքիայից անցնում է Հարավային Կովկաս, լաստանավով հաղթահարում է Կասպից ծովը և Ղազախստանից մտնում է Ուրումչի՝ Չինաստան և հասնում Պեկին: Հարավայինը՝ Փարիզ-Բանգկոկը, Թուրքիայից անցում է կատարում Իրան, Փակիստան, Հնդկաստան, Մյանմա  և հասնում Թայլանդ՝ Բանգկոկ: Անտարակույս, այս երկու ուղեգծերը իրար հետ կմիավորվեն Պեկին-Հոշիմին-Պնոմպեն-Բանգկոկ ուղեգծով, որի մեծ մասն արդեն վաղուց է գործում: Ակնհայտ է նաև, որ Ասիական մեծ օղակի կառուցումը զարկ կտա նաև նրա ներօղակային հսկայական ցանցի ստեղծմանը: Բացի այդ, այս օղակի կառուցումը որոշակիորեն ունի նաև քաղաքական նշանակություն: Նշենք դրանցից առավել ակնհայտը՝ Հյուսիսային ուղեգիծը, որը կշրջանցի Ռուսաստանը և մրցակցության մեջ կմտնի վերջինիս Արևմուտք-Արևելք և հակառակը ընթացող երկաթուղու հետ:

 Ինչևէ, տվյալ դեպքում մեր շահերի հետ առնչություն ունի միայն Հյուսիսային ուղեգիծը, որը կարող է Թուրքիայից շարունակվել և՛ Հայաստանի՝ Կարս-Գյումրի-Թիֆլիս, և՛ Վրաստանի՝ Կարս-Ախալքալակ-Թիֆլիս ուղեգծերով: Եթե մենք ուզում ենք, որ այդ երկաթուղին անցնի Հայաստանով, կամ Կարս-Ախալքալակին որպես զուգահեռ ուղեգիծ օգտագործվի, ապա պետք է փորձել մեծ միջազգային աղմուկ բարձրացնել մեր երկրի շրջափակման հարցով: Դրա հիմքերն առկա են և ղարաբաղյան հարցը ոչ մի կերպ կապ չունի Թուրքիայի բացասական դիրքորոշումը հիմնավորելու համար: Պետք է այդ հարցը պարզ ներկայացնել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի, եվրոպական և միջազգային այլ կառույցների ամբիոններից, ակտիվ դիվանագիտական գործունեություն ծավալել համապատասխան ազդեցություններ ունեցող երկրներում: Բայց արդյո՞ք «մեր» տգետ-հանցագործներին դա կհետաքրքրի, կամ՝ արդյո՞ք  նրանք ի վիճակի են միջազգային աղմուկ բարձրացնել, երբ  նրանց «գլխավոր միջազգային զենքը» կամ դավադիր լռությունն է, կամ ուրիշի գործած մեղքի համար «ներողություն»  հայցելն ու «փոխհատուցում» տալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում