Կառավարության վաղվա նիստում գերակա հանրային շահ են ճանաչվելու Արշակունյաց պողոտայի, Նորագավիթ փողոցի, Սարալանջի փողոցի և մի շարք այլ վայրերում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի շրջանակներում։
«Նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հյուuիuը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի) իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված uեփականության oբյեկտների oտարման»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։







































