Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի կառավարական ուժերը ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս են մղել Սիիրթ քաղաքից։ Պաշտոնապես դեռ չի հայտարարվել քաղաքի ազատագրման մասին, քանի որ բանակային ստորաբաժանումներն ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ մաքրում են ջիհադականների կողմից վերահսկվող վերջին շենքերը։
Նոյեմբերի 24-ին հաղորդվել էր, որ իսլամականների վերահսկողության ներքո մնացել են միայն մի շարք թաղամասեր և մոտ 70 շենքեր, սակայն հարձակումն ընդացել էր դանդաղ, որի պատճառներից մեկն էլ իսլամականների կողմից պատանդներ պահելն էր։







































