Ամերիկյան խոշորագույն New York Times թերթի սեփականատերերը հերքել են պարբերականի վաճառքի մասին լուրերը, հայտնում է Wall Street Journal-ը:
«Կվաճառի՞ արդյոք մեր ընտանիքը (New York) Times-ը: Պատասխանը «ոչ» է»,- ասվում է նամակում, որը պարբերականի աշխատակիցներին ուղարկվել է թերթի սեփականատեր Սուլցբերգեր-Օքս ընտանիքի անունից:
Ավելի վաղ մամուլում բազմիցս հայտնվել էին լուրեր թերթի հնարավոր վաճառքի մասին:
Թերթի հնարավոր գնորդների թվում անվանվում են, մասնավորապես Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ու խոշոր ֆինանսիստներ Ուորեն Բաֆեթն ու Դոնալդ Թրամփը:








































