ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է:
Armtimes.com-ի տեղեկություններով, գործով վարույթը կարճվել է մեկ շաբաթ առաջ՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































