Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը տարածաշրջանային անվտանգության թեմաները քննարկելու համար ուրբաթ կժամանի Թուրքիա։ Այդ մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։
Դրա համաձայն՝ Էշթոն Քարթերը հոկտեմբերի 20-27-ին ԴԱԻՇ-ի դեմ պայքարը կարևոր գործընկերների հետ քննարկելու և ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնելու է Թուրքիա, ԱՄԷ, Ֆրանսիա և Բելգիա։
Քարթերը հոկտեմբերի 21-ին հանդիպելու է թուրք պաշտոնյաների հետ և քննարկելու է Սիրիայի ու Իրաքի վերջին զարգացումները։ Քարթերը Թուրքիայից մեկնելու է ԱՄԷ, ապա՝ Փարիզ և Բրյուսել։






































