Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է 94 մարդուց բաղկացած քաղբանտարկյալների նոր միասնական ցուցակը։
Նրանց թվում է 6 լրագրող և բլոգեր, 2 հրապարակախոս, 1 իրավապաշտպան, 5 երիտասարդ ակտիվիստ, 5 քաղաքական կուսակցության անդամ, 61 հավատացյալ և 3 ցմահ ազատազրկման դատապարտված անձ։
Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 139 մարդ։ Ընդ որում՝ նրանցից 45-ը պոտենցիալ քաղբանտարկյալ են։ Աշխատանքային խումբն գրում է, որ իրականում քաղբանտարկյալների թիվը զգալիորեն մեծ է։








































