Ինքնազգացողության փոփոխությամբ կարելի է գուշակել, թե ինչ օգտակար նյութեր են պակասում մեր օրգանիզմին, հայտնում է newsyou.info-ն:
1.Դժվար է առավոտյան մտնել ռիթմի մեջ, աչքերը շուտ հոգնում են, եղունգները սկսել են շերտավորվել:
Հարկավոր է D3 վիտամին: Դրանով հարուստ են ձկնեղենը (150 գ), ձողաձկան լյարդը (50 գ), ձվի դեղնուցը (2 հատ), բուսական յուղը (օրական 2 ճաշի գդալ):
2.Ոտքերում թուլություն, հիշողության թուլացում, ոտքերի և ձեռքերի թմրածություն, սրտի ծակոցներ:
Հարկավոր է B1վիտամին: Դրանով հարուստ են գարեջրի խմորիչները, տարեկանի հացը, սպանախը, գազարը, եգիպտացորենը: Օրական ուտել 70-100 գ:
3.Քնկոտություն, գլխապտույտ, արգելակում:
Հարկավոր է B6 վիտամին և մագնեզիում: Դրանցով հարուստ են չմշակված բրինձը, ոլոռը և լոբազգիները: Օրական ուտել 100 գ եփած վիճակում:
4.Մշտապես մրսում եք, բարձրացված զգայունություն ցրտի նկատմամբ, վատ քուն:
Հարկավոր է C վիտամին: Աղբյուրներն են թթու դրած կաղամբը, չիչխանը, մասուրը, սև հաղարջը, թուրինջը, կիտրոնը, բուլղարական պղպեղը:
5.Մաշկը թեփոտվում է, դարձել է չոր, շրթունքների անկյուններում առաջացել են ճաքեր:
Հարկավոր է P վիտամին: Աղբյուրներն են լոռամիրգը, նուռը, ճակնդեղը, սալորաչիրը: Ուտել օրական 100 գ:







































