Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովին մասնակցում են շուրջ 100 միջազգային ներդրողներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ներդրումային համաժողովը, որի հիմնական նպատակն է օտարերկրյա ներդրողներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և որը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է ներդրումների խթանման նպատակով: Երկօրյա համաժողովին մասնակցում են տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ 100 միջազգային ներդրողներ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին։ Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դե պի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Ելույթներով հանդես են եկել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը։

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է գլոբալ զարգացումների համատեքստում ձևավորված՝ Հայաստանի կամրջող դերը Եվրոպայի և Ասիայի, Արևելքի և Արևմուտքի միջև, ինչը արտաքին ներդրողներին շահավետ այլընտրանք է առաջարկում՝ հատկապես հաշվի առնելով միջազգային տարբեր կառույցներին Հայաստանի անդամակցության և ազատ առևտրի համաձայնագրերի առկայության փաստը։ Շեշտվել է, որ Հայաստանը 180 մլն. շուկա ունեցող ԵԱՏՄ անդամ պետություն է, ազատ առևտրի համաձայնագիր ունի ԱՊՀ բոլոր երկրների հետ, որն ընդհանուր առմամբ ունի 230 միլիոն սպառող։ Հայաստանը, միաժամանակ, օգտվում է Եվրոպական Միության արտոնությունների համալրված ընդհանուր համակարգի (ԱԸՀ) ռեժիմից, որն արտոնություն է տրամադրում շուրջ 6400 ապրանքների նկատմամբ: Երկիրն ԱԸՀ ռեժիմ ունի նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ, իսկ Իրանի հետ ավանդական դարձած առևտրային ու տնտեսական կապերն այսօր օղակ են հանդիսանում այլ տնտեսությունների համար դեպի իրանական շուկա:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև երկրի ընձեռած մրցակցային առավելությունները՝ ռազմավարական շուկաների մուտքի դյուրինությունը, կրթված և ոչ թանկ աշխատուժը, նպաստավոր և անընդհատ բարեփոխվող բիզնես միջավայրը, որոնք Հայաստանը հրապուրիչ վայր են դարձնում ներդրումների համար ու ընձեռում արտոնություն՝ օգտվելու տարածաշրջանի այլ շուկաներից։

Համաժողովի շրջանակում կազմակերպված 10 լիագումար նիստերի ընթացքում հավանական ներդրողներին առաջին ձեռքից՝ անմիջականորեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչներից, տեղեկություններ կտրամադրվեն ՏՏ, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի, դեղագործության, զբոսաշրջության, ֆինանսական ոլորտներում Հայաստանի առաջարկած նորարարական հնարավորությունների մասին: Ընդարձակ զեկույց է նախատեսված նաև ֆինանսական ինստիտուտների կողմից մասնավոր ներդրումների աջակցման գործիքների վերաբերյալ:

Մի շարք օտարերկրյա ներդրողներ՝ «Արմենիա Մարիոթ Երևան», «Կոնտուր Գլոբալ», «Ազադ ֆարմա ԷյՋի», «Նեշընըլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», ««Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ», «Կոկա Կոլա Հելլենիք Արմենիա» և այլ ընկերություններ համաժողովի մասնակից գործարարներին կներկայացնեն Հայաստանում ներդրումների իրենց հաջողված փորձը: Համաժողովի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ, ՏՏ ոլորտում հուշագրի ստորագրում:

Առավել մանրամասն տեղեկատվություն զետեղված է «Հայաստան» ներդրումային համաժողովի պաշտոնական կայքում՝ http://invest-armenia.com: Մամուլի հաղորդագրությանը կցված է նաև համաժողովի առաջին օրվա աշխատանքների, օրակարգի, նիստի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական փաթեթ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում