Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը անդրադարձավ նախօրեին Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպին: «Առաջին լրատվական»- ը ներկայացնում է հատված այդ զրույցից:
– Երեկվանից ծեծված թեկնածու Արթուր Թումանյանի հարազատները պահանջում էին չեղարկել ընտրությունները, որովհետև գուցե նրա կյանքին վտանգ սպառնա:
– Կյանքին վտանգ չկա, երեկվանից նայում ենք, ոչ մի բան էլ չկա: Որ ասենք չեղյալ համարենք, ի՞նչ ա փոխվում:
– Մանրամասներին ծանոթացե՞լ եք, ի՞նչ է տեղի ունեցել:
-Չէ, ես չեմ ծանոթացել, հիմա այդ հարցով ոստիկանությունը, քննչական ծառայությունը զբաղվում է, քննությունը էթում ա, պարզաբանվելու ա սաղ, մեղավորներն էլ պատժվելու են: Մենք էլ ենք համաձայն, ես էլ, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ, ասում ենք, որ մեղավորը խիստ պիտի պատժվի:
– Արթուր Թումանյանը ասել է, որ իրեն ծեծողների թվում Մանվել Գրիգորյանի որդիներն են եղել:
– Լսի, էլ մարդ տփող չկար, գեներալի տղերքը պիտի էթային տփեի՞ն, էդքան անճար ե՞նք: Համակիրները կարող ա, բայց էնքան մուտիլովկեն մեծ ա, գեներալի տղերքը բան ու գործ չունեին… քաղաքապետ Կարենը պիտի էթար մարդ ծեծեր քուչեն, էլ բան ու գործ չունե՞ն:
-Առանձնակի դաժանությամբ են ծեծի ենթարկել:
-Դու աղջիկ ես, տղայա, տղուն հարցրա, կռիվ ա, կռիվ ա, պիտի տփեն իրար, հիմա ոնց կտփեն, կտփեն:
-Բայց միայն իրենք են տուժել, Կարեն Գրիգորյանի թիմակիցները չեն տուժել:
– Ի՞նչ գիտես, կլինեն էլի, որ կռիվ ա, իրար խփել են, ոնց կարողա չլինեն:
– Կրակոցներ հնչե՞լ են:
– Բա ոնց, եղել ա, բա իհարկե եղել ա, Արթուրն էլ ասում ա՝ կրակել եմ, կրակել ու փախել եմ: Ես լսել եմ, որ ասել ա կրակել եմ: Եթե փոշմանել է, արդեն խորհուրդ են տվել, որ ասա՝ չեմ կրակել, էդ էլ արդեն դուք ֆիքսել եք:
– Տեսակետ է հնչում, որ այս իրավիճակը ձեռնտու է գործող քաղաքապետին՝ Կարեն Գրիգորյանին, որովհետև այսօր մրցակցի վստահված անձինք այստեղ չեն, ընդհանուր վախի մթնոլորտ է քաղաքում:
– Ո՞նց չկան: Էս ի՞նչ ես ասում, ո՞նց չկան:
– Էջմիածնում վտանգավոր չի՞ դարձել քաղաքացու համար ապրելը:
– Ձեր Երևանում վաբշե իրար սաղ օր ուտում են, Երևանում վտանգավոր չի, Էջմիածնում վտանգավո՞ր ա: Մեզի վանքերը պահում են, դուք ձեր մասին մտածեք… Երևանում սաղ օրը իրար փրթում են՝ էլ դանակով, հրացանով, ավտոմատով, չեք ասում, Էջմիածնում օդի մեջ փստցրել են, էլ ոնց կլիներ…
– Պատճառը ո՞րն էր կրակելու:
– Ես մանրամասն չգիտեմ, դուք գիտեք ինձի, կյանքում սուտ չեմ խոսա: Հիմա հազար հատ պատճառ կարա լինի: Ես լսել եմ, չեմ տեսել, ասում են՝ շատ փիս խմած են եղել: Հո գիժ չեն հելնեն սթից տեղը խփեն իրար:
Մանրամասները՝ տեսանյութում:








































