Wednesday, 15 07 2026
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի

ՀԱՊԿ-ն սպասո՞ւմ էր ապրիլյան պատերազմին

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում խոսելով պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու տեղեկության մասին, նշում է, որ Հայաստանը պետք է մի քանի ամիս առաջ ստանձներ ՀԱՊԿ նախագահությունը, սակայն ռուսական կողմի խնդրանքով, «հայտնի իրադարձությունների» խատճառով դա հետաձգվել է: Վահրամ Բաղդասարյանը բացահայտում է բավականին ուշագրավ մի շերտ, անկախ նրանից, թե ով է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Սեյրան Օհանյանը, թե Հայաստանի այլ ներկայացուցիչ: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մասին իսկապես խոսվել է մի քանի ամիս առաջ, և ըստ այդ խոսակցությունների, Հայաստանը դեռևս տարեսկզբին պետք է իր ներկայացուցչին նշանակեր այդ պաշտոնում, կամ ավելի ճիշտ նշանակեին ՀԱՊԿ երկրների նախագահները: Սակայն, փաստորեն պարզվում է, որ ռուսական կողմի խնդրանքով դա հետաձգվել է: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է ռուսական կողմը հետաձգել, ի՞նչ հայտնի իրադարձություններ նկատի ունի Վահրամ Բաղդասարյանը: Եվ արդյո՞ք այդ իրադարձությունները վերաբերում են ապրիլյան պատերազմին, երբ ՀԱՊԿ-ը իրեն պահում էր այնպես, կարծես պատերազմը ոչ թե փաստացի Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի դեմ էր, այլ Սինգապուրի կամ Ինդոնեզիայի: Ավելին, եթե պատերազմը լիներ Սինգապուրում և Ինդոնեզիայում, ապա ՀԱՊԿ-ը երևի թե ավելի գործուն և ակտիվ կարձագանքեր, քան այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա: Ընդ որում, հարձակվել էր հենց ՀԱՊԿ անդամների, մասնավորապես Ռուսաստանի մատակարարած սպառազինության գերակշռությամբ, ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամների քաղաքական աջակցությամբ:

Հարց է առաջ գալիս նաև, թե ի՞նչ կաներ ՀԱՊԿ-ը, եթե այդ օրերին կազմակերպության գլխավոր քարտուղար լիներ Հայաստանի ներկայացուցիչը: Իհարկե այդ պաշտոնը քիչ է որոշումներ կայացնելու համար, դա գործադիր պաշտոն է, որը կարող է լավագույն դեպքում հանդես գալ նախաձեռնություններով, ներկայացնելով դրանք պետություններին: Սակայն, եթե ապրիլին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լիներ Հայաստանից, ապա նա կարող էր հանդես գալ նախաձեռնություններով, որոնք անհարմար վիճակում կդնեին ՀԱՊԿ անդամներին, որոնք այդ օրերին զբաղված էին Բաքվին ցուցաբերվող քաղաքական աջակցությամբ՝ Լուկաշենկոն զանգահարում և քաջալերում էր Ալիևին, իսկ Նազարբաևն ու Պուտինը չեղարկում էին Հայաստանում պլանավորված ԵՏՄ վարչապետների հավաքը, որ Ալիևին չնեղացնեն: Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը նախաձեռներ քայլեր, որոնք կլինեին ՀԱՊԿ քաղաքական աջակցութուն Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին, ՀԱՊԿ նախագահները կհայտնվեին ծանր դրության մեջ՝ ստիպված լինելով արդեն բացահայտորեն մերժել իրենց դաշնակցին աջակցելը, ինչի պարագայում առավել քան ցցուն կդառնար այն, որ նրանք աջակցում են դաշնակցի հակառակորդին: Եվ եթե ռուսական կողմը, ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավարն է ասում, խնդրել էր հետաձգել Հայաստանի ներկայացուցչի գլխավոր քարտուղարությունը, ապա նշանակո՞ւմ է դա արդյոք, կամ վկայո՞ւմ է դա արդյոք, որ ապրիլյան պատերազմը Մոսկվայի և ՀԱՊԿ-ի համար ոչ միայն անակնկալ չէր, այլ նաև հստակ ու կոնկրետ ժամանակացույցով սպասելի: Եվ արդյո՞ք դրա համար չէ, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին Երևանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին, նրան խնդրում էր բացատրել, թե ինչու այդպես եղավ: Սրանով հանդերձ, երբ ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնում Հայաստանի ներկայացուցիչը, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ՀԱՊԿ նախագահները առաջիկայում չունեն մտավախություն, որ կարիք կլինի դիրքորոշվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, կամ այլ կերպ ասած կլինի ռազմական գործողություն, երբ ՀԱՊԿ-ն կարող է կանգնել Հայաստանին աջակցելու խնդրի առաջ:

Բանն այն է, որ ՀԱՊԿ-ի համար դա իսկապես խնդիր է, թեև թվում է, որ ռազմաքաղաքական դաշինքի համար դա պարտավորություն է և հենց դրա համար էլ ստեղծվում են այդպիսի դաշինքները: Սակայն, ՀԱՊԿ-ի համար դա խնդիր է, որովհետև շահերի տեսանկյունից, ինչպես ԵՏՄ-ն, այդպես էլ ՀԱՊԿ-ը ըստ էության որևէ ընդհանուր բան չունեն Հայաստանի հետ, փոխարենը նրանք գրեթե «մեկ մարմին» են Ադրբեջանի հետ՝ շահերի և ռազմավարության տեսանկյունից: Եվ այդ իմաստով իհարկե հնարավոր է, որ Հայաստանի ներկայացուցիչ գլխավոր քարտուղարի նշանակումը ցուցանում է այն, որ ՀԱՊԿ-ում չկան հայ-ադրբեջանական ռազմական սրացման վտանգներ: Սա իհարկե կարող էր դրական և հուսադրող լինել, եթե չլիներ մեկ այլ հարց՝ Հայաստանի ինքնիշխանության ու կամքի հարցը: Որովհետև, առավել ևս դատելով Հայաստանի իշխանության մի շարք քաղաքական որոշումներից, մեծ է մտավախությունը, որ Հայաստանի ներկայացուցիչ գլխավոր քարտուղարը կարող է լինել պարզապես ՀԱՊԿ անտարբերության պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու միջոց, երբ Սերժ Սարգսյանն օրինակ որևէ մեկին չի մեղադրի, որ հեռախոսը չեն վերցնում ու զանգում Երևան, որովհետև զանգողներից մեկն էլ Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում