Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Նոր կառավարության փոփոխությունը արտաքին քաղաքականության փոփոխություն չի ենթադրում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հավաստմամբ՝ կառավարության փոփոխությունը արտաքին քաղաքականության փոփոխություն չի ենթադրում:

«Արտաքին քաղաքականության շրջանակում մենք մեծ փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իր բազմավեկտորության պարագայում կարողացել է միշտ հավասարակշռող դերակատարություն ունենալ ինչպես մեր երկրում, այնպես էլ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման, շահերի հակադրման մեխանիզմները բացառելու և հնարավորինս կայուն զարգացման հիմքեր ապահովելու նպատակով: Գլոբալ փոփոխություններ աշխարհում կարծես թե չկան, և Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի ենթադրում կտրուկ, էական փոփոխություններ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է ավելի շեշտադրված քաղաքականություն վարել մեր պետության պաշտպանունակության մակարդակի բարձրացման, ամրացման, ավելի ինտենսիվ անվտանգային քաղաքականություն իրականացնելու նպատակով:

Արտակ Զաքարյանը համամիտ չէ մեր այն դիտարկմանը, որ վերջին տարիներին արտաքին քաղաքականության բալանսը խախտվել է հօգուտ Ռուսաստանի: Անդրադառնալով հարցին, թե այս հանգամանքը ապրիլյան պատերազմից հետո արդյո՞ք վերանայման անհրաժեշտություն չունի՝ Ա. Զաքարյանը պատասխանեց, որ ՀՀ-ն իր գործողությունները չի իրականացնում  հօգուտ Ռուսաստանի, հօգուտ ԱՄՆ-ի, հօգուտ ԵՄ-ի կամ հօգուտ այլ գործընկերոջ, «ՀՀ-ն իր որոշումները կայացնում է իր շահերը հաշվարկելով, և հնարավորինս պետական և ազգային խնդիրների լուծման համար նպաստավոր և բարիդրացիական հարաբերություններ կառուցելով:

Որևէ պետության, որևէ մեր գործընկերոջ և դաշնակցի օգտին բալանսը չի խախտվել, մենք պետք է կարողանանք շարունակել քաղաքականություն վարել այնպես, որ այդ բալանսը չխախտվի, որովհետև բալանսի ցանկացած խախտում բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների վրա:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանը, ՀԱՊԿ կառույցում մեր ակտիվ գործունեությանը և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությանը, դրանք մեր շահերի տիրույթում են: Արտաքին քաղաքակնության բալանսը պահպանվում է»:

Ա. Զաքարյանի խոսքով՝ չի բացառվում, որ ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը արագ կյանքի կկոչվի. «Իրատեսական են այն կանխատեսումները, որ շատ արագ կունենանք ԵՄ հետ ստորագրված համագործակցության փաստաթուղթ»: Ա. Զաքարյանի կարծիքով՝ մտավախություն չկա, որ Ռուսաստանը կխոչընդոտի այդ հարցում, ըստ նրա՝ այդ մտավախությունը միշտ արհեստական է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում