Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»

Հակադասական իշխանության կոնյունկտուրան

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը հեռացրել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետին, ինչն, ըստ տեղեկությունների, կապված է ՊՊԾ գնդի հուլիսի 17-ի գրավման հետ:

Հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակում թվում էր, թե հեռացողը պետք է լինի Վովա Գասպարյանը, իսկ հուլիսի 29-ից հետո էլ նրա հետ առնվազն պետք է հեռանա ոստիկանության զորքերի պետ Լևոն Երանոսյանը: Բայց Գասպարյանի որոշումը՝ հեռացնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետին, նշանակում է, որ առնվազն առաջիկայում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարական կամ պաշտոնանկություն չի ուրվագծվում: Դա պարզ էր նաև Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթից, որում նա, ըստ էության, «ամենամեծ բացթողում» որակեց լրագրողների հանդեպ բռնությունը՝ անելով արդեն հայտնի հայտարարությունները հիշողության հետ կապված:

Ընդ որում, Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուներ բավականին ուշագրավ մի նրբերանգ, որը կարծես թե քիչ ուշադրության է արժանացել: Լրատվամիջոցների հանդեպ հուլիսի 29-ին կատարված բռնությունը նա գնահատում է իբրև «վերջին օրերի ամենամեծ բացթողում»: Լրատվամիջոցների հանդեպ և ընդհանրապես Սարի թաղի բռնության հանդեպ հասարակության վերաբերմունքը հստակ է, և անկասկած այստեղ իրադարձությունները դեռ շատ անգամ կլինեն քննարկումների և գնահատականների առարկա:

Այս հրապարակմամբ անդրադառնանք ոչ թե Սերժ Սարգսյանի հայտնի անդրադարձի նրբերանգներին, այդ թվում և փաստացի լրագրողների հանդեպ կատարվածը՝ թեկուզ ոչ որոշակի դատապարտումով, քաղաքացիների հանդեպ կատարվածն արդարացնելուն, այլ «ամենամեծ բացթողում» արտահայտության կոնտեքստին:

Բանն այն է, որ «վերջին օրերի» ամենամեծ բացթողումը, ենթադրաբար, պետք է լինի բուն տեղի ունեցածը ինքնին, այսինքն՝ այդպիսի բան թույլ տալը: Ըստ այդմ, ամենամեծ բացթողումն այն է, թե ինչպես է հնարավոր, որ մի քանի մարդ մի բեռնատարով գրոհեն և գրավեն մի ամբողջ ՊՊԾ գունդ, որտեղ կուտակված են հսկայական զինամթերք, հատուկ տեխնիկա և այլն:

Մի կողմ թողնենք «Սասնա ծռերի» գործողության քաղաքական, բարոյահոգեբանական մոտիվները, հասարակության վերաբերմունքը և այլն: Իրավիճակը դիտարկենք դասական պետական տրամաբանության տեսանկյունից: Ըստ այդմ, իշխանության ամենամեծ բացթողումը պետք է լինի հենց տեղի ունեցածը՝ երբ զինված մարդկանց խումբը կարող է ազատ շրջել քաղաքում և մեկ բեռնատարով գրավել ՊՊԾ գունդը: Բայց պարզվում է, որ դա չէ իշխանության «ամենամեծ բացթողումը»:

Եվ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն ապացուցվում է նաև հենց ոստիկանապետի որոշումով, որովհետև եթե անգամ ոչ՝ քաղաքացիների հանդեպ վերաբերմունքի մասով, ապա ՊՊԾ գնդի գրավման փաստով տրամաբանությունը հուշում է բարձրաստիճան հրաժարականներ: Սակայն այստեղ, իհարկե, իրավիճակի գնահատականը կատարվում է ոչ թե «դասական պետական» տրամաբանությամբ, այլ իշխանական կոնյունկտուրայի:

Ի վերջո՝ դասական պետականություն սպասել պետք էլ չէ, քանի որ դա ենթադրում է նախ և առաջ պետական կարգով ձևավորվող իշխանություն: Պետական վարք կարող է դրսևորել միայն պետական կարգի վրա հենված իշխանությունը: Իսկ Հայաստանի իշխանությունը հենված է քրեական և օլիգարխիկ կարգի վրա: Եվ այստեղ է նաև Սերժ Սարգսյանի պահվածքի առանձնահատկությունը:

Բանն այն է, որ նա այդ կարգում այնքան էլ հուսալի նախագահ չէ: Թե որքանով է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ այդ ընկալումը, բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում քրեաօլիգարխիկ համակագի համար թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները բազմապատկվել են, հետևաբար մեծացել է ներքին անհանգստության աստիճանը:

Այդպիսով՝ Սերժ Սարգսյանի համար ոստիկանական համակարգը դառնում է այդ դժգոհությունը զսպելու եզակի միջոց, և այդ իսկ պատճառով Սարգսյանը պահում է ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունն էլ լինի այն պատվարը, որը կզսպի քրեաօլիգարխիկ համակարգի դժգոհությունը Սերժ Սարգսյանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում