Ի սկզբանե «Սասնա ծռեր»- ի պահանջը այն էր, որ վերածնունդ տեղի ունենա: 2008թ. իրադարձություններից հետո ճահիճ էր առաջացել և հասարակությունը գտնվում էր այդ ճահճի մեջ: Անձնազոհության միջոցով փորձեցին ժողովրդին ոտքի հանել և այդ ճահճից դուրս բերել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ակտիվիստ Հրայր Կոստանյանը:
Նրա խոսքով՝ ճահճից դուրս եկավ ժողովուրդը, դա հաղթանակ է: Ժաղավուրդը միացավ իշխանափոխության պահանջին:
Ակտիվիստի դիտարկմամբ՝ մեր հասարակությունում գոյություն ունի արժեհամակարգային խնդիր: «Մեր խնդիրը «շահի» դաշտից դուրս գալն ու «մենքի» դաշտ մտնելն է»,- ընդգծեց Հ. Կոստանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































