Ամերիկյան տաղանդների America’s Got Talent շոուում ելույթ է ունեցել Հավայի նահանգի 90-ամյա բնակչուհի Դորոթի Ուիլյամսը՝ հայտնում է lenta.ru-ն: Նա խոստացել է պարել, և սկսել է ռիթմիկ շարժվել ռետրո-երաժշտության տակ: Այնուհետև անսպասելիորեն սկսել է հանել հագուստը: Նրա ելույթի հոլովակը հրապարակվել է հաղորդման YouTube-ի ալիքում:
Տարեց կնոջ համարը ցնցել է մրցույթի հանդիսատեսին և ժյուրիին: Նրան շնորհակալություն են հայտնել լավ տրամադրության համար և նշել են, որ հիասքանչ էր:







































