Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ոստիկանապետից պահանջում են պատժել

Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:Այդ առնչությամբ «Շիրակ» միջազգային հայրենակցական բարեգործական միությունը հանդես է եկել հայտարարությամբ.

Հունիսի 30-ին, Գյումրիում, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների հանդիսավոր մեկնարկի արարողության ժամանակ, առողջական խնդիրներ ունենալու պատճառով, մեր պատվիրակության անդամ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գոծիչ,«Շիրակ» միության վարչության անդամ նշանավոր թատերագետ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ստիպված էր մի քանի րոպեով հեռանալ հյուրերի համար նախատեսված վայրից:

Վերադառնալ, սակայն, նրան չհաջողվեց, որովհետ ոստիկանության մեկ մայոր և կապիտան, գերազանցելով իրենց լիազորությունները, ցուցաբերելով ոստիկանին անհարիր պահվածք, լկտիաբար և ցինիկ կերպով ոչ միայն արգելեցին նշանավոր մտավորականի վերադարձը հանդիսության վայր, այլև նրա նկատմամբ կիրառեցին ֆիզիկական ուժ, ստորացրեցին հասարակության առջև նրան, թևերից բռնելով քարշ տվեցին ինչ-որ մեքենայի մեջ և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ շաքարային դիաբետ ունեցող մարդու մոտ տվյալ պահին առաջացել են լուրջ առողջական խնդիրներ, սկսեցին կիրառել նվաստացնող և ֆիզիկական ցավ պատճառող գործողություններ:

«Շիրակ» միությունը դատապարտում է ոստիկանների անբարո վարքագիծը, իշխանության գերազանցումը և պահանջում ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանից՝ անհապաղ նշանակել ծառայողական քննություն, բացահայտել մայորին և կապիտանին և պատիժ կիրառել նրանց նկատմամբ: Ոստիկանության հանդուժողությունը, կատարվածն անպատիժ թողնելը խստորեն կդատապարտվի մեր կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում