Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ձևականորեն սկսել է իր փոխնախագահի ընտրության ընթացակարգը, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` այդ պաշտոնի թեկնածուների թվում նշված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը և Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին:
Քրիստին սկզբում մասնակցել է նախագահական քարոզարշավին և եղել է Թրամփի հակառակորդը: Սակայն, մի քանի ամիս անց նա դուրս է եկել քարոզարշավից, ապա պաշտոնապես հայտարարել, որ աջակցում է միլիարդատեր Դոնալդ Թրամփին:









































