Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

5 հազար դրամով մարմնավաճառի ու հաճախորդի միջև միջնորդություն անելով Աղավնին «տուն էր պահում»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Աղավնի Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կապանցիներ Ստեփանյանին, Սողոմոնյանին և Սարգսյանին մեղավոր է ճանաչել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Նախաքննական մարմինը 59-ամյա Աղավնի Ստեփանյանին 2012 թվականի նոյեմբերի 9-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Աղավնի Ստեփանյանը, կապանցի մարմնավաճառներից միջնորդավճար ստանալով, 2005 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերի 7-ը նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Աղավնին միջնորդ է եղել մարմնավաճառների ու նրանց հաճախորդների միջև. ընդունել է «պատվերներ», կազմակերպելով հանդիպումներ, յուրաքանչյուր միջնորդության համար պահանջել ու ստացել 5 հազար դրամ:

44-ամյա Կոստյա Սողոմոնյանը ավելի համեստ «լումա» է ունեցել պոռնկությանը նպաստելու «ասպարեզում»:

Նա 2010 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերի 7-ը եղել է Աղավնի Ստեփանյանի աջակիցը՝ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստողին: Սողոմոնյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մարմնավաճառներին փոխադրել է տարբեր հյուրանոցային համալիր-անառակատներ, ինչպես նաև Աղավնի Ստեփանյանին է փոխանցել նրան հասանելիք միջնորդավճարները:

20-ամյա Վահե Սարգսյանը ևս Աղավնի Ստեփանյանի ձեռնարկած «գործի» մեջ է ներգրավվել: Նա, ըստ մեղադրանքի, հասցրել է միայն 2012 թվականի հոկտեմբերի 5-ին «կազմակերպել» մարմնավաճառների ու նրանց հաճախորդների հանդիպումը «Քարավան» հյուրանոցային համալիրում:

Ընդհանուր իրավասության դատարանում երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել: Գործը քննվել է արագացված կարգով:

Պատիժ նշանակելիս դատարանը նկատի է ունեցել, որ Աղավնի Ստեփանյանը նախկինում՝ 2001 թվականին մեկ անգամ դատապարտվել է համասեռ հանցագործության համար ու համաներման կիրառմամբ ազատվել պատժի կրումից, բայց անհրաժեշտ հետևություններ չի արել: Սողոմոնյանն ու Սարգսյանը նախկինում դատված չեն եղել:

Աղավնու «գործունեությունը» կրել է շարունակական բնույթ, նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ըստ դատական ակտի, բարձր է եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը Աղավնի Ստեփանյանին վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 5 ամիս 27 օր ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Ստեփանյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու օրից:

Կոստյա Սողոմոնյանը և Վահե Սարգսյանը դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել: Սողոմոնյանի նկատմամբ նշանակվել է 2 տարի, իսկ Սարգսյանի նկատմամբ՝ 1 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Աղավնի Ստեփանյանը՝ խնդրելով իր նկատմամբ սահմանված պատիժը նույնպես պայմանականորեն չկիրառել, իրական ազատազրկման չենթարկել՝ հաշվի առնելով իր տարիքն ու առողջական վիճակը: Աղավնի Ստեփանյանը վատառողջ է, երրորդ խմբի հաշմանդամ:

Դատարանում Աղավնու շահերի պաշտպանը ներկայացրեց ևս մեկ բժշկական տեղեկանք՝ իր պաշտպանյալի հիվանդությունների լիակատար ցանկով: Հայտնեց, որ Աղավնին գիտակցել է իր սխալները, այլևս այդ հանցավոր գործունեությամբ չի զբաղվի:

Ինքը՝ ամբաստանյալ Աղավնին էլ վատ լսողության պատճառով չէր կարողանում անմիջապես ու տեղին արձագանքել դատարանի հարցերին, բողոքում էր մեջքի անտանելի ցավերից: Նա ասաց, թե հաշմանդամության թոշակը ընդամենը 17 հազար դրամ է, դրանով ապրել չի լինում, իրեն մնում է առնվազն… չապրել: Ամբաստանյալի ներկայացրած «այլընտրանքը» դատարանին առանձնապես դուր չեկավ:

Աղավնին Կապանում միայնակ է ապրում, նրա դուստրն ու թոռները Ռուսաստանում են:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Աղավնի Ստեփանյանը կալանքի տակ կառնվի վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուն պես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում