Tuesday, 28 07 2026
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա

Լևոն Մարտիրոսյանը տեղյակ չէ՞, թե ինչու է պաշտոնից ազատվել Արա Հովսեփյանը

ՄԻԱԿ նախագահ Լևոն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մանրամասն տեղյակ չէ, թե զբաղեցրած պաշտոնից ինչու է ազատվել իր ղեկավարած կուսակցության քարտուղար Արա Հովսեփյանը: Հիշեցնենք, որ վերջինս «Հյուսիս-Հարավ» ճանապարհային ԾԻԳ-ի տնօրենն էր և աշխատանքից ազատվեց մոտ երկու ամիս առաջ: Դրանից հետո Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ այդ ճանապարհաշինարարությունն իրականացվել է բացարձակ անորակ և խայտառակ վերահսկողության պայմաններում:

Ծրագիրը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի սահմանային կետից ավելի քան 500 կմ բարձրակարգ, բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհի կառուցում, որը պետք է ավարտվի 2017 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը 962 միլիոն դոլար է, որի հիմնական մասը Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկ է: Նշենք, որ ՎՊ բացահայտումներից հետո լուրեր տարածվեցին, թե Ա. Հովսեփյանը հենց այդ խախտումների պատճառով է ազատվել պաշտոնից: Սակայն ավելի վաղ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ա. Հովսեփյանն ազատվել է այդ ծրագրի հետ կապված ու դրա միջոցով ֆինանսական հոսքեր ունենալու նպատակով ներիշխանական հակասությունների արդյունքում:

Ըստ նույն տեղեկությունների՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է ցանկացել ծրագրի և դրա ֆինանսական հոսքերի վրա վերահսկողություն ունենալ, քանի որ ԾԻԳ-ը և ճանապարհի շինարարությունը նրա ղեկավարած նախարարության վերահսկողության ներքո են: Նշենք, որ ծրագրի մեկնարկի ժամանակ Գ. Բեգլարյանը դեռ նախարար չէր, իսկ նախարար դառնալուց մեկ տարի անց նրան հաջողվեց ազատել Ա. Հովսեփյանին ու փոխարենը նշանակել իր համար ավելի ընդունելի մեկին:

Լ. Մարտիրոսյանը տեղյակ չէր նման մանրամասներին և ընդամենը գիտեր, որ Ա. Հովսեփյանը սեփական դիմումի համաձայն է դուրս եկել գործից: «Ինքը որոշել է, որ չի ուզում այնտեղ աշխատել: Նա լավ մասնագետ է, լավ կրթություն ունի և հաստատ լավ աշխատանք կգտնի: Հիմա հանգստանում է, կարծեմ քաղաքում էլ չի: Կգա, ավելի լավ աշխատանք կգտնի: Չէր ուզում այդտեղ աշխատել և դուրս եկավ: Որքան տեղյակ եմ, չարաշահումները շինարարի հետ կապ ունեն, եթե չարաշահումներ են եղել դրանք: Խոսքը անորակ աշխատանքի մասին էր: Եվ ես այդ գործերին տեղյակ եմ այնքանով, որքանով որ բոլորն են տեղյակ»,- պատասխանեց ՄԻԱԿ ղեկավարը:

Բայց չէ՞ որ Ա. Հովսեփյանն իր կուսակցության քարտուղարն է: Իրեն չի՞ հուզում, թե ինչու է պաշտոնից ազատվում իր քաղաքական գործընկերը, և նրա ղեկավարած հիմնարկում ՎՊ-ն ինչ չարաշահումներ է հայտնաբերել: Չէ՞ որ դա կարող է բացասաբար ազդել նաև իր կուսակցության վարկանիշի վրա: «Չի հուզում: Կուսակցությունն ինչ կապ ունի այստեղ: Ընդամենը աշխատանք է, որից ինքը հրաժարվել է: Կուսակցի վարքագծի հետ բացարձակապես խնդիր չկա: Նրան որևէ բանի մեջ չեն մեղադրում: ՎՊ նախագահը մի քանի անգամ խոսել է և ասել, որ գոնե նրան չի մեղադրել որևէ բանի մեջ: Նա հետո կարող է ավելի լավ գործի անցնել»,- պատասխանեց Լ. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ պաշտոնին նշանակվելը Ա. Հովսեփյանը «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» գրասենյակի տնօրենն է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում