Սիցիլիայի գործող հրաբուխ Էթնան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Համապատասխան որոշման մասին կազմակերպությունը հայտնել է այսօր: Այն ներառվել է պատվավոր ցուցակում իր ակտիվության, գրավչության և ժողովրդականության համար: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Էթնան գործող ամենաբարձր հրաբուխն է Եվրոպայում: Երկրաբանական գոյացության գագաթի բարձրությունը 329 մետր է: Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2013-ի գարնանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված օբյեկտների թվով առաջատարը Իտալիան է: Էթնան դարձավ 48-րդը:







































