Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը 110 մլն ֆունտ սթեռլինգով ձեռք է բերել պահպանություն իրականացնող բրիտանական խոշորագույն ընկերության՝ G4S-ի բաժնետոմսերի 3.2 %-ը: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Գործարքին մասնակցել են Bill & Melinda Gates Foundation բարեգործական կազմակերպությունն ու նրա շահերը ներկայացնող, ակտիվների կառավարման Cascade Investment-ը:
Նշենք, որ G4S ընկերությունը ինկասացիայի, բանտերի և տարբեր միջոցառումների անվտանգության ապահովում է առաջարկում 125 երկրում: Ընկերության իմիջը լրջորեն տուժել է այն բանից հետո, երբ G4S-ը չի կարողացել խոստացված թվով անվտանգության աշխատակիցներ ապահովել Լոնդոնում անցած ամռանն անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ:






































