Ադրբեջանի նախագահը երկուշաբթի օրը 6 մլն մանաթ (4 մլն դոլար) է հատկացրել Ղարաբաղի շփման գոտում հրետակոծություններից տուժած բնակավայրերի վերականգնման համար: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը, գրում է ria.ru-ն:
«Ղարաբաղի շփման գծում հրետակոծություններից տուժած բնակավայրերը վերականգնելու համար Աղդամի և Թերթերի գործադիր իշխանություններին տրամադրվել է երեքական մլն մանաթ»,- նշվում է հայտարարության մեջ:








































