Monday, 27 07 2026
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios

Երբ կրակում են ձեզ վրա, կրակոցի ձայնը արձագանքում է Վրաստանում. Լաշա Թուղուշի

Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում բխում են առաջին հերթին Վրաստանի շահերից: Վրացիները կողմ են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը, բայց դա պետք է անեն հակամարտող կողմերը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Թուղուշին՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին վերսկսված ռազմական գործողություններին:

«Հայաստանը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ակնհայտ է նաև մեր հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի բացասական դերակատարությունը: Այս կոնֆլիկտները պետք է լուծվեն թեկուզ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, և կարծում եմ՝ դուք կկարողանաք գտնել լուծումը խաղաղ ճանապարհով»,- ասաց Թուղուշին:

Մեր զրուցակիցը խոսեց նաև հայ-վրացական հարաբերությունները խորացնելու հեռանկարների մասին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը ի վերջո միանալու է եվրոպական շուկային, քանի որ թե՛ հայերը և թե՛ վրացիները եվրոպական ընտանիքի մի մասն են:

– Պարոն Թուղուշի, որքանո՞վ է վտանգված տարածաշրջանի անվտանգությունը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում:

– Սա լուրջ խնդիր է: Սա խնդիր է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների, այլև ողջ Հարավային Կովկասի համար: Երբ կրակում են ձեզ վրա, կրակոցի ձայնը արձագանքում է մեր երկրում, և սա խնդիր է նաև մեզ համար:

– Ինչո՞ւ վրացական կողմը հանդես չի գալիս միջնորդական առաքելությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

– Իրավիճակը շատ բարդ է: Մենք միշտ կողմ ենք խնդիրների խաղաղ լուծմանը և փորձում ենք տարբեր ճանապարհներով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց հիմնախնդիրը պետք է լուծեն նրանք, ովքեր մասնակցում են այս հակամարտությանը: Մենք չենք կարող մեր հայացքներն ու կարծիքը պարտադրել կողմերին: Կան խոշոր խաղացողներ, միջնորդական ձևաչափ՝ Մինսկի խումբ, և այս պարագայում Վրաստանի պես փոքր խաղացողների համար, ցավոք սրտի, տեղ չկա: Եթե հնարավորություն լիներ մասնակցելու, կարծում եմ՝ Վրաստանը կարող էր իր փոքրիկ ներդրումն ունենալ, քանի որ խաղաղությունը Կովկասում բխում է առաջին հերթին Վրաստանի շահերից: Երբ մշակվում էր այդ ձևաչափը, Վրաստանը ուներ իր խնդիրները: Գիտեք, որ մենք էլ բարդ պատմություն ունենք: Գուցե այդ պատճառով այսպես ստացվեց:

Մյուս կողմից՝ նորից եմ ուզում ընդգծել, որ խաղաղությունը չափազանց կարևոր է Վրաստանի համար, քանի որ երբ տարածաշրջանում կայունություն է, նշանակում է՝ ավելի մեծ հնարավորություններ կան տնտեսական զարգացման, շփումների, փողի, կապիտալի տեղաշարժի և այլնի համար: Հետևաբար մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք խաղաղության հարցին: Մեր երկրներն այնքան փոքր են, որ մենք ռիսկի դիմելու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք վտանգի ենթարկելու տարածաշրջանի անվտանգությունը:

– Ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը, որքանո՞վ են դրանք բավարար:

– Անկեղծ ասած՝ լավ կլիներ, եթե մենք ավելի սերտ հարաբերություններ ունենայինք: Այդպիսի ներուժ կա: Մենք երկու բարեկամ ժողովուրդներ և պետություններ ենք: Նմանատիպ օրինակ երևի դժվար է գտնել պատմության մեջ: Հետևաբար անհրաժեշտ է ավելի շատ աշխատել այդ ներուժն իրացնելու համար:

– Վրաստանի և Հայաստանի որդեգրած տարբեր ինտեգրացիոն ուղղությունները խանգարո՞ւմ են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

– Մեր կառավարությունները մշտապես փորձում են շրջանցել այդ հարցը և գտնել ընդհանուր շահեր հարաբերությունների զարգացման համար: Իհարկե, օբյեկտիվորեն դա խանգարում է, քանի որ ինտեգրացիոն տարբեր վեկտորներ որդեգրելը նշանակում է ունենալ տարբեր օրենսդրություններ, տարբեր ներդրումային քաղաքականություն և այլն, որը թելադրվում է մեծ համակարգերի կողմից: Հայաստանը շարժվում է Ռուսաստանի շուրջ ձևավորվող համակարգի ուղղությամբ: Նա իր կանոններն ունի և պարտադրում է այդ կանոնները այնպիսի փոքր խաղացողների, ինչպիսին մենք ենք և դուք: Իսկ մյուս կողմից՝ մենք շարժվում ենք արևմտյան՝ եվրոպական շուկայի ուղղությամբ, որն ունի իր կանոնները, որոնք խիստ տարբերվում են: Բնականաբար, ես նախընտրում եմ եվրոպական շուկան, քանի որ այն ավելի հարուստ է և ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, շատ ավելի կանխատեսելի է ու ազնիվ: Ազնիվ ասածը շատ պարզ բառ է, բայց իրականում մարդիկ այնտեղ աշխատում և առաջնորդվում են օրենքով, կոռուպցիան քիչ է, և դա խթանում է տնտեսության զարգացմանը: Իսկ երբ կոռուպցիան հասնում է մեծ չափերի, նվազեցնում է հնարավորությունները բիզնեսի համար: Թվում է, թե կոռումպացված տնտեսություններում ամեն ինչ կարգավորված է, գործում են կանոններ, բայց եթե ինչ-որ մեկը, ելնելով իր քաղաքական շահերից, կարող է կամայական պատժամիջոցներ կիրառել մեկ այլ երկրի նկատմամբ, փակել սահմանը…

– Նկատի ունեք Ռուսաստանը:

– Իհարկե, էլ ո՞ւմ կարող եմ նկատի ունենալ: Մենք տեսել ենք, թե ինչ խնդիրներ է Ռուսաստանը առաջացնում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Լեհաստանի և այլոց համար: Այսօր Ռուաստանը բարդ հարաբերություններ ունի նաև Թուրքիայի հետ: Այսինքն՝ սա շատ բարդ պետություն է, և, բնականաբար, բոլորս էլ կուզենայինք, որ Ռուսաստանը ավելի ազատ, բաց և կանխատեսելի երկիր լիներ, չմտածեր որևէ երկիր իր տանկերով ներխուժելու մասին և չպարտադրեր մեզ ստորագրել կամ չստորագրել ինչ-որ պայմանագրեր, օրինակ՝ այնպես, ինչպես եղավ ձեզ հետ 2013-ի սեպտեմբերին: Հայաստանը 4 տարի աշխատում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մշակման ուղղությամբ, և վերջին պահին ինչ-որ բան եղավ:

Վրաստանը ցանկանում է, որ Հայաստանը զարգանա, մենք համարում ենք Հայաստանը մեր բարեկամը, և մեզ համար շատ ավելի շահավետ է, որպեսզի Հայաստանը լինի ծաղկուն երկիր և ունենա ավելի մեծ հնարավորություններ: Մենք շատ էինք անհանգստանում և շատ ցավալի էր, երբ իմացանք, որ այդ ուղղությամբ միայն մենք ենք մնացել: Ես համոզված եմ, որ ի վերջո Հայաստանի վերջնական հանգրվանը լինելու է Արևմուտքը, Եվրոպան: Մենք՝ ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը, այս մեծ եվրոպական ընտանիքի մի մասն ենք: Այս իմաստով մենք չենք տարբերվում, մենք եվրոպացիներ ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում