Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Միլան»-ի նկատմամբ արտագնա հաղթանակը (1:2):
«Սկուդետոյի մրցավազքը դեռ չի ավարտվել: Պետք է շարունակել հաղթել, քանի որ «Յուվենտուս»-ը դեռ չեմպիոն չէ: Գերազանց խաղ ցուցադրեցինք ու ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ենք:
Արժանի էինք հաղթանակի: Ուրախ եմ այս հաջողության համար: Մրցաշրջանի մեկնարկում մեզ հաճախ էին քննադատում, բայց հիմա ամեն ինչ այլ է»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է Sport Mediaset-ը:



































