Saturday, 25 07 2026
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել

«Ուզում եք առավել աղքատացնե՞լ երկիրը». տնտեսագետը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և այն ներկայացրեց Ազգային ժողով: Նախագիծը, սակայն, դեռ հասանելի չէ հասարակության համար. կառավարության կայքում կամ որևէ այլ տեղ տեղադրված չէ:

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները:

Ըստ Միրումյանի՝ նախատեսվում է 2017-2021 թվականի ընթացքում «սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը»: Ընդ որում՝ ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Բայց, Միրումյանի դիտարկմամբ, անգամ 2021 թվականին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին և ունենալու է ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:

«Ի՞նչ է նշանակում, որ ՀՀ-ում որոշակի ապրանքների նկատմամբ կիրառվող ակցիզները ԵՏՄ-ի հետ համահունչ պետք է լինեն: Ինձ համար դա անընդունելի է, երբ որ դա վերաբերում է խիստ անհրաժեշտ գազին ու դիզելային վառելիքին, որովհետև երբ որ խոսքը գնում է ԵՏՄ-ի մասին, ԵՏՄ պայմանագրում մի կետ կա, որի առթիվ միշտ անհանգստանում էինք. խոսքը մակրոտնտեսական միասնական քաղաքականություն վարելուն է վերաբերվում,- մեզ հետ զրույցում հարկային նոր օրենսգրքի առթիվ ասաց ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ շարունակելով:- Եթե ՌԴ-ում ազգային արժույթը արժեզրկվել է 100 տոկոսով, Բելառուսում՝ 40-50 տոկոսով, նույնը Ղազախստանում և Հայաստանում ընդամենը 15-20 տոկոսով, որով վերը նշված երկրների նկատմամբ Հայաստանը մրցակցային առավելություն է ստացել, ինչու ես պետք է որպես Հայաստանի պետություն, իմ մրցակցային առավելությունը կորցնեմ: Որ Հայաստանում հեղուկ գազի ակցիզը, որը հիմնականում օգտագործվում է տրանսպորտային միջոցների կողմից, պետք է բարձրացվի: Ի՞նչից ելնելով: Դե թող Միրումյանը և մարդիկ, ովքեր էդ որոշումն ընդունում են, բացատրեն ու հիմնավորեն՝ կա՞ ԵՏՄ-ում մեկ այլ երկիր, որտեղ տրանսպորտային միջոցների 80 տոկոսը գազ է օգտագործում: Ի՞նչ եք ուզում անել. ուզում եք առավել աղքատացնե՞լ երկիրը, որ երկիրն ավելի շա՞տ դատարկվի: Էն մի քիչ մարդկանց երկրում պահող հանգամանքը, որն արտահայտվում էր տնտեսական որոշակի առավելություններով՝ ավելի ցածր ակցիզային հարկ, բիզնեսի ավելի հարմար պայման այդ առումով, ուզում ենք դա՞ էլ կորցնենք, մարդկանց ասենք՝ Հայաստանում մի ապրի, գործարարությամբ մի՞ զբաղվի»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ ներկայացնելով Հարկային նոր օրենսգիրքը՝ Միրումյանը խոսել է միայն այն մասին, ինչ հաճելի է լսելու համար, իսկ այն, ինչ պետք է հանրությունն իմանա, դրա մասին չի խոսել: «Իրենք շատ լավ գիտեն, որ մեր կենսամակարդակը նվազելու է, բիզնես անելու պայմանները վատանալու են»,- պնդում է տնտեսագետը: Ըստ նրա՝ Հարկային նոր օրենսգրքի մոտեցումները այսօրվա պահանջներից չեն բխում: «Այսօրվա ճգնաժամային պայմաններում, երբ Հայաստանում պարզապես գոյություն չունի տնտեսություն, երբ անելանելի վիճակում ենք հայտնվել, այս պայմաններում այս հարկային օրենսդրության անհրաժեշտությունը չկա»: Խաչատրյանի համոզմամբ՝ օրենսգրքի ընդունումը միջազգային կազմակերպությունների պահանջն է, ոչ թե բխում է ներկա տնտեսական իրավիճակի պահանջներից:

Ի դեպ, չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել էր Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները և բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը, հանրային լայն քննարկում չի կազմակերպվել դրա շուրջ: «Փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսգրքի նախագիծը ֆունդամենտալ փոփոխվել է նոյեմբեր ամսին ներկայացված նախագծի համեմատ: «Մեր առաջարկների մեծ մասը ընդունելի չէր, հետո դարձավ ընդունելի»,- ասաց փորձագետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին մեկ օրվա ընթացքում նախագիծը հայտնվեց կառավարության նիստի օրակարգում՝ նախնական հավանության, որից հետո բիզնես ասոցիացիաները աղմուկ բարձրացրին, թե ինչու առանց քննարկման այն հայտնվեց կառավարությունում: Թերևս այդ աղմուկի ու համագործակցության արդյունքում կառավարությունը որոշակի զիջումների է գնացել: «Միայն խորհրդարանում քննարկումից հետո պարզ կլինի՝ որքանով են ընդունվել առաջարկները: Սակայն կարող եմ ասել, որ շրջանառության հարկի մասին օրենքով փաստաթղթավորման տոկոս էր սահմանված, որ առևտրականներն իրենց շրջանառության 70 տոկոսը պետք է փաստաթղթավորեին, պարտադիր կետ էին ուզում սահմանել, բայց մեր ու մյուս կառույցների առաջարկություններից հետո այդ դրույթը հանվել է»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ կառավարությունը զիջել է նաև ընտանեկան բիզնեսի դրույթում:

Փոխարենը որոշ մտահոգիչ կետեր պահպանվել են: Մասնավորապես՝ արդեն հայտնի է, որ այս օրենսգրքով ավելի ուժեղացնում է հարկային վերահսկողությունը, հարկային մարմնին ավելի ուժեղ գործիքներ են տրվում, նույնիսկ՝ ԴԱՀԿ-ին հավասար գործիքներ:

Ըստ ՓՄՁ-ների ասոցիացիայի ներկայացուցչի՝ ներկա իրավիճակում, երբ ձեռներեցներն ի վիճակի չեն լիովին փաստաթղթավորմամբ կազմակերպել իրենց գործունեությունը, անընդունելի է ավելացված արժեքի շեմը 115 մլն-ից 40 մլն իջեցնելը: «Օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից, սակայն նախագծի անցումային դրույթներով ԱԱՀ-ի շեմի 115 մլն-ից 40 մլն նվազեցումը սահմանված է ուժի մեջ մտցնել 2019թ. հունվարի 1-ից: Այս բացառությունը երևի թե արված է ընդամենը վերջերս Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված, երբ կառավարությունը որոշ հարցերում ընդառաջ գնաց բողոքի ալիք բարձրացրած բիզնեսի պահանջներին: Երբ անցյալ տարի փոքր բիզնեսին ստիպեցին փաստաթղթավորումներ կատարել, մարդիկ դուրս եկան փողոց՝ ասելով, որ չեն կարող այդպես աշխատել, քանի որ մեր երկրում ապրանքի ներմուծման պահից սխալ անուններով է ներմուծվում, ու ներմուծման պահից սկսած՝ ապրանքի անունը չենք ունենում, որ վաճառողը կարողանա փաստաթուղթ վերցնել:

Ընդհանրապես, ԱԱՀ-ի շեմն ինքն իրենից վտանգ չի ներկայացնում, եթե երկրի տնտեսության ներսում մենք խնդիր չենք ունենում պարտադիր փաստաթղթավորման հետ: Այսինքն՝ բիզնեսը գնորդ-մատակարար շղթայում չի կորցնում իրեն հասանելիք ԱԱՀ-ի հաշվանցման իրավունքը, եթե այդ շղթայում բոլորը գնում կամ մատակարարում են իրենց ապրանքները փաստաթղթավորված: Բայց եթե գնահատենք այսօրվա իրավիճակը, մենք խնդիր ունենք հենց փաստաթղթավորման հետ, և այստեղ ամենաթույլ օղակը ՓՄՁ-ներն են: Հիմա նրանք այլընտրանք չունեն այլ մատակարարից գնում կատարելու, որը կտա փաստաթուղթ, կամ չեն կարող հստակ հաշիվ-ապրանքագրերով ներմուծում կատարել և ունենալ սահմանին առաջացող ԱԱՀ-ի դեբետ՝ հաշվանցման իրավունք»,- ասաց Ավագյանը:

Եվս մեկ բան. եթե «Հարկային օրենսգրքի» նախագիծը ընդունվի այն տեսքով, որով ներկայումս շրջանառվում է, դրա ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ անց Հայաստանում գրեթե բոլոր ապրանքները կդրոշմապիտակավորվեն: «Ստացվում է՝ մաքսային մարմիններով չենք կարողանում վերահսկենք՝ քանի լուցկի մտավ Հայաստան, ասում ենք՝ դրոշմապիտակավորենք: Ուրիշ բան, եթե ներսում արտադրող ապրանքների ծավալներն էին ուզում հսկել, սակայն ներմուծման մասով ավելորդ է»,- նկատեց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում