Պերուի Ամազոնիա շրջանում հնդկացիների ցեղը պատանդ է վերցրել առնվազն 8 պաշտոնյայի՝ հաղորդում է Reuters-ը:
Հնդկացիները կառավարությունից օգնություն են պահանջում՝ իրենց հողերը նավթով ապականելուց հետո:
Պետական Petroperu էներգետիկ ընկերության նախագահ Գերման Վելասկեզը հայտարարել է, որ Մայուրիագա շրջանում հնդկացիները զավթել են ուղղաթիռը՝ պաշտոնյաների և անձնակազմի հետ միասին, պահանջելով իրենց խնդրի անհապաղ լուծում:







































