Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով զանգվածային սպանության համար իր պատիժն է կրում Նորվեգիայի բանտում, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է պատրաստում: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Բրեյվիկը պնդում է, որ բանտում պահման պայմաններն «անմարդկային» են և «նվաստացուցիչ», ինչպես նաև հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:






































