Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Իտալական ընկերությունը ներկայացրել է Հյուսիս-հարավի տրանշ 4-ի ուսումնասիրության արդյունքները

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» տրանշ 4-ի Արտաշատից Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության առաջին արդյունքներն արդեն պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացրած իտալական «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ կազմակերպության մասնագետները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին այժմ արդեն անցկացնում են հանրային քննարկումներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում փետրվարի 29-ին կազմակերպվել էր հերթական հանիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ:

Հաշվի առնելով տեղանքի նախնական վերլուծությունը, ինչպես նաև՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռելիեֆին, շուրջ 300 կմ երկարությամբ ճանապարհահատվածն իտալական ընկերությունն ուսումնասիրության ընթացքում բաժանել է 2 հիմնական հատվածների՝ Արտաշատ-Սիսիան և Սիսիան-Քաջարան:

«Ըստ մեր ուսումնասիրությունների՝ կառուցման ընթացքում Արտաշատից Սիսան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունը առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիծ»,- նշեց «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» իտալական ընկերության ղեկավար Ատտիլիո Սիվիերոն: Ուսումնասիրությունները կատարելու ընթացքում ընկերությունը համագործակցել է մի շարք պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հնագետների հետ:

Կառուցվելիք նոր արագընթաց մայրուղին հնարավորինս պետք է շրջանցի մեծ ու փոքր համայնքները, պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանները, գազատարները, էլեկտրահաղորդիչ կայանները: Այս հանդիպումից առաջ նախագիծը հանրային քննարկում է անցել նաև Սյունիքի մարզում:

Նշենք, որ ճանապարհի կառուցումից հետո հանրապետության դեպի հարավային դարպաս գնացող մայրուղին կկրճատվի մոտ 80 կմ: Դրան կնպաստի մի շարք հատվածներում նախատեսվող թունելների կառուցումը: Թունելիներից ամենաերկարը կլինի 8 կմ: Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը կհամաֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում