Եվրոպացիները կարող են ֆինանսավորել Իրան Airbus A350 XWB ինքնաթիռների մատակարարման պայմանագրերի 80-85 տոկոսը, հայտնում է RNS-ը՝ հղում կատարելով Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշին:
Փարվարեշը մամուլում ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ Մեհրաբադի օդանավակայանում վայրէջք է կատարել Իրանում առաջին A350 XWB-ը: Նա ավելացրել է, որ մինչև 2021 թվականը Իրանը սպասում է նմանատիպ ևս 16 ինքնաթիռ:
Նա նաև ավելացրել է, որ շուտով ավիաընկերությունը կարող է բանակցություններ սկսել Boeing ընկերության հետ:










































